Տուրանդոտ (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուրանդոտ (իտ.՝ Turandot), իտալացի երգահան Ջակոմո Պուչչինիի օպերա երեք գործողությամբ (հինգ տեսարանով), ըստ Կառլո Գոցցիի նույնանուն պիեսի: Իտալերեն լիբրետտոն Ջուզեպպե Ադամիի և Ռենատո Սիմոնիի: Պուչչինին չի հասցրել ավարտել օպերան, այն ավարտին է հասցրել ըստ երգահանի թողած սևագրերի Ֆրանկո Ալֆանոն:
Առաջին անգամ բեմադրվել է 1926 թ. ապրիլի 25-ին Միլանի Լա Սկալա թատրոնում:
«Տուրանդոտը» համարվում է Պուչչինիի լավագույն ստեղծագործություններից մեկը, հատկապես հայտնի է օպերայի գործող անձանցից մեկի՝ Կալաֆի «Nessun dorma» մեներգը (արիան):