Վեստալուհի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեստալուհի (ֆր.՝ La Vestale), ֆրանսիական կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինիի օպերա (երաժշտական դրամա) երեք գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն Վ.-Է. դը Ժուիի։ Առաջին անգամ բեմադրվել է 1807թ. դեկտեմբերի 15-ին Փարիզում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Համարվում է Սպոնտինիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս էլ երբեմն բեադրվում և ձայնագրվում է[1]։ Վեստալուհի Ջուլիայի՝ գլխավոր դերի կատարողներից առանձնանում է Մարիա Կալլասը, որը հանդես է եկել այդ օպերայում 1954 թ. «Լա Սկալա» թատրոնում։