Լուիջի Քերուբինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիջի Քերուբինի

Լուիջի Քերուբինի (լրիվ անունը՝ Մարիա Լուիջի Կարլո Զենոբիո Սալվատորե Քերուբինի, իտալերեն՝ Maria Luigi Carlo Zenobio Salvatore Cherubini; սեպտեմբերի 14 1760, Ֆլորենցիամարտի 15 1842, Փարիզ), իտալացի ծագմամբ ֆրանսիացի երգահան և երաժշտական տեսաբան: Սովորել է Բոլոնիայում Ջուզեպպե Սարտիի մոտ, ստեղծագործել է մանկությունից, առաջին օպերան բեմադրել է 1778թ. 18 տարեկան հասակում: Քիչ անց Քերուբինին թողնում է Իտալիան՝ այլևս երբեք չվերադառնալով հայրենիք: 1784—1786 թթ. ապրում է Լոնդոնում նշանակվելով արքունի երգահան, 1788 թ. վերջնականապես հաստատվում է Փարիզում: 1795 թ. դառնում Փարիզի երաժշտանոցի դասախոս, 1816 թ. պրոֆեսոր, 1822 թ. տնօրեն: Քերուբինիի մոտ ուսանել են Ֆրանսուա Օբերը, Ֆրոմենտալ Հալևին, նա ողջունել է երիտասարդ Մենդելսոնին: Թաղված է Պեր-Լաշեզ գերեզմանատանը:

Քերուբինիի ստեղծագործություններից առանձնանում են՝ «Մեդեա» («Médée», 1797), «Երկու օր» («Les deux journées», 1800), «Անակրեոն կամ Վաղանցիկ սեր» («Anacreon, ou L'Amour fugitif», 1803) օպերաները: Հայտնի է և հաճախ կատարվում է երգահանի «Ռեքվիեմը» (դո մինոր, 1816): Այն համարվում է տվյալ ժանրին պատկանող լավագույն ստեղծագործություններից մեկը և բարձր է գնահատվել մի շարք երգահանների, այդ թվում՝ Բեթհովենի կողմից: