Բոհեմ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օպերայի առաջնախաղի աֆիշը

Բոհեմ, իտ.՝ La Bohème — իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի օպերա չորս գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Լուիջի Իլիկայի և Ջուզեպե Ջակոզայի ըստ Անրի Մյուրժեի «Դրվագներ բոհեմի կյանքից» վեպի: Օպերայի առջնախաղը կայացել է 1896 թ. փետրվարի 1-ին Տուրինի Թագավորական թատրոնում (Teatro Regio): Դիրիժորը Արտուրո Տոսկանինին էր:

«Բոհեմ»-ը համարվում է Պուչինիի լավագույն ստեղծագործություններից մեկը, պատկանում է ներկայումս ամենահաճախ բեմադրվող օպերաների թվին: Բեմադրվել է նաև Երևանի Ա.Սպենդիարյանի անվ. օպերային թատրոնում 1936 թ. /դիրիժոր - Մ.Թավրիզյան, բեմ.- Լ.Քալանթար/ [1], 1946թ./դիրիժոր – Մ.Մալունցյան, բեմ. - Գ.Մելքումյան/[2], 1986 թ. /դիրիժոր - Յու. Դավթյան, բեմ. – Ն.Սարգսյան/[3]:

Ծանոթագրություններ [խմբագրել]