Լեոնարդ Բերնսթայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Leonard Bernstein by Jack Mitchell.jpg

Լեոնարդ Բերնսթայն (անգլ.՝ Leonard Bernstein; 1918թ. օգոստոսի 25, Լոուրենս, Մասաչուսեթս նահանգ - 1990թ. հոկտեմբերի 14, Նյու Յորք), ամերիկացի երգահան, դաշնակահար և դիրիժոր։ Նրա ստեղծագործություններից են «Կանդիդ» (Candide, 1956) օպերետը, «Վեսթսայդյան պատմություն» (West Side Story, 1957) մյուզիքլը, «Պատարագը» (1971) և այլն։ Առաջին ամերիկացի դիրիժորն է, որը միջազգային ճանաչում է ստացել։ Ըստ «Նյու Յորք թայմս» պարբերականի, Բերնսթայնը «ամերիկյան պատմության մեջ ամենատաղանդավոր և հաջողակ երաժիշտներից մեկն է»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]