Ջուզեպպե դի Ստեֆանո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե դի Ստեֆանո (1921թ. հուլիսի 24 - 2008թ. մարտի 3), իտալացի օպերային երգիչ (տենոր): Մամուլի և երկրպագուների կողմից արժանացել է «ոսկե ձայն» և «ամենագեղեցիկ ձայն» հորջորջումներին, իր ձայնային տվյալների շնորհիվ համարվել է Բենիամինո Ջիլյիի ճշմարիտ հաջորդը: Օպերային դեբյուտը կայացել է 1946 թ., բեմում է հանդես եկել ընդմիջումներով մինչև 1990-ական թթ. սկզբները: Երգել է աշխարհի առաջատար օպերային թատրոններում, այդ թվում՝ «Լա Սկալայում», «Մետրոպոլիտեն օպերայում», «Կովենտ Դարդենում»: Երկար տարիներ համագործակցել է Մարիա Կալլասի հետ, նրանք միասին հանդես են եկել և ձայնագրվել մի շարք օպերաներում: