Ռենատա Սկոտտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
RENATA SCOTTO, SOPRANO.JPG

Ռենատա Սկոտտո (Renata Scotto), իտալացի օպերային երգչուհի (սոպրանո): Աչքի է ընկնում ոճի զգացողությամբ և երաժշտականությամբ, առավելապես հայտնի է բելկանտո ռեպերտուարի, Վերդիի և վերիստական օպերաներում դերերգերի կատարմամբ: 2002 թվականից զբաղվում է օպերաների բեմականացմամբ և երգեցողության դասավանդմամբ (Սանտա-Սեսիլիա ակադեմիայում (Իտալիա) և Ջուլիարդի դպրոցում (ԱՄՆ)):