Ջուդիտա Պաստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Giuditta Pasta.jpg

Ջուդիտա Պաստա (իտ.՝ Giuditta Pasta, նախքան ամուսնությունը` Ջուդիտա Նեգրի, 1797թ. հոկտեմբերի 26, Սարոննո, Վարեզե1865թ. ապրիլի 1 , Բլևիո, Կոմո), իտալացի օպերային երգչուհի (սոպրանո):

Պաստայի երգեցողությանը հատուկ էր բարձր արտահայտչականություն: Ձայնի դիապազոնը թույլ էր տալիս նրան կատարել սոպրանո, մեցցո-սոպրանո և կոնտրալտո ձայնի համար գրված դերերգեր: Դրա հետ մեկտեղ նրա վոկալ տեխնիկան զուրկ չէր որոշակի թերություններից: Նա հանդիսացել է Բելլինիի, Դոնիցետտիի և այլ իտալացի երգահանների մի շարք օպերաների գլխավոր դերերգերի առաջին կատարողը: Խանդավառ գնահատականներ էր տալիս նրա արվեստին Ստենդալը իր «Ռոսսինիի կյանքը» երկում:

XX-րդ դարում Պաստայի հետ են համեմատել Մարիա Կալլասին: Նրա անունն է կրում իր ծննդավայր` Սարոննո քաղաքի թատրոնը[1]:

Ծանոթագրություններ [խմբագրել]