Ռոբերտո Դևերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոբերտո Դևերո (իտ.՝ Roberto Devereux), ամբողջական անունը` «Ռոբերտո Դևերո, Էսսեքսի դուքս» (իտ.՝ Roberto Devereux, ossia Il conte di Essex), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի օպերա («քնարերգական ողբերգություն») երեք գործողությամբ: Իտալերեն լիբրետտոյի հեղինակ` Սալվատորե Կամմարանո ըստ Ֆրանսուա Անսելոյի «Եղիսաբեթ Անգլիայի թագուհի» ողբերգության: Առաջնախաղը կայացել է 1837 թ. հոկտեմբերի 29-ին Նեապոլի «Սան-Կառլո» թատրոնում: