Լինդա դի Շամունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լինդա դի Շամունի (Linda di Chamounix), իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի օպերա (melodramma semiserio) երեք գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Գաետանո Ռոսսիինն է: Առաջնախաղը կայացել է 1842 թ. մայիսի 19-ին Վիեննայի Kärntnertortheater թատրոնում: Օպերան պատկանում է կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունների թվին և այսօր էլ հաճախ բեմադրվում է: Գլխավոր դերերգի կատարմամբ աչքի են ընկել սոպրանոներ Մարգարիտա Կարոսիոն, Անտոնիետա Ստելլան, Մարիելա Դևիան, Էդիտա Գրուբերովան և այլոք: