Ֆավորիտուհի (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆավորիտուհի
La favorite
Lafavorita.jpg
Կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտի
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Ալֆոնս Ռուայե, Գյուստավ Վազա
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Սյուժեի աղբյուր Բակյուլար դ'Անժո. «Կոմս դը Քոմենժ» պիես
Ժանր Մեծ օպերա
Գործողությունների թիվ 4
Ստեղծման թիվ 1839-1840 թթ.
Առաջնախաղ 1840 թ. դեկտեմբերի 2
Առաջնախաղի վայր Փարիզ

Ֆավորիտուհի (ֆր.՝ La favorite, իտալ.՝ La favorita), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի օպերա չորս գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակներն են Ալֆոնս Ռուայեն և Գյուստավ Վազան ըստ Բակյուլար դ'Անժոյի «Կոմս դը Քոմենժ» պիեսի։ Առաջնախաղը կայացել է 1840 թ. դեկտեմբերի 2-ին Փարիզում «Գրանդ-օպերա» թատրոնում։ Օպերան դասվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործությունների թվին և այսօր էլ հաճախ բեմադրվում է։