Գոհար Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Գասպարյան 
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը երգչուհու մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Գոհար Գասպարյան (այլ կիրառումներ)։
Գասպարյան Գոհար Միքայելի
GoharGasparyan.jpg
հայ օպերային մեծագույն երգչուհի,

քնարակոլորատուրային սոպրանո

Անունը Գասպարյան Գոհար Միքայելի
Ծնվել է 1924 թ., դեկտեմբերի 14 (1924-12-14)
Ծննդավայր ք. Կահիրե
Մահացել է մայիսի 16, 2007 (82 տարեկան)
Մահվան վայր Երևան

Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան, 1924 դեկտեմբերի 14, Կահիրե - 2007 մայիսի 16, Երևան), հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս։

Կենսագրություն[խմբագրել]

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956-ից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984-ից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։ 1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973-ից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։ 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի։ Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»։ Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին։

Գոհար Գասպարյանի ձայնը[խմբագրել]

Գոհար Գասպարյանն ուներ ձայնային լայն դիապազոն, անբասիր տեխնիկա. նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ։ Նրան հատուկ էր կատարվող ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական բովանդակության խոր դրսևորում և համոզիչ իմաստավորում։ Բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից է։

Ուսանողների հետ։ Ձախից աջ՝ Կարինե Ջալալբեկյան, Մարի Թոմբուլյան (Հունաստան), Ելենա Հովհաննիսյան, Գոհար Գասպարյան, Արմենուհի Թովմասյան (ԱՄՆ), Դավիթ Վարժապետյան (Կանադա), Շաքե Ասչյան, Էլլադա Չախոյան, Օլգա Զաքարյան։
Գոհար Գասպարյանի ուսանողների համերգի ազդագիրը (1969

Դերերգերը[խմբագրել]

Հարուստ է եղել նաև Գոհար Գասպարյանի համերգային երգացանկը (Բախ, Հենդել, Մոցարտ, Շտրաուս, Էդվարդ Գրիգ, Ռեյնհոլդ Գլիեր, Սերգեյ Ռախմանինով, Չայկովսկի և ուրիշներ, իտալացի վարպետներ, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտաս և այլն)։

Կարծիքներ Գոհար Գասպարյանի մասին[խմբագրել]

  • «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ» (Ավետիք Իսահակյան
  • «Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է» (մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյան
  • «Մինչև Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն» (ռուս անվանի երգչուհի Իրինա Արխիպովա)։
  • «Գոհար Գասպարյանի երգը արվեստի ժպիտն է, զարդարում է կյանքը։ Մեծ երգչուհու անունը բոլոր հայերի մեջ մշտապես առաջացնում է մեծ հպարտության և հիացմունքի զգացողություն» (դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայան
  • «Երգում է Գոհար Գասպարյանը. 1950-ականներին և հետագայում այս խոսքերը շատ բան էին նշանակում և հասկանալի էին օպերային արվեստին ծանոթ խորհրդային ցանկացած մարդու» (ՀՀ-ում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշին)։

Գոհար Գասպարյանը կինոյում[խմբագրել]

Գոհար Գասպարյան
  • «Հայկական կինոհամերգ», Երևանի կ/ս, 1954, 57 րոպե (ռեժիսորներ՝ Լևոն Իսահակյան, Գ.Սարկիսով)։ Կինոհամերգում ընդգրկված են հատվածներ հայ հեղինակների օպերաներից։ Կատարոողներից մեկը Գոհար Գասպարյանն է։ [1]
  • «Երգում է Գոհար Գասպարյանը», Հայֆիլմ, 1963, երաժշտական ֆիլմ, 66 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան)։ Տասնմեկ նովելներից բաղկացած այս ֆիլմի հիմքում դասական երաժշտական ստեղծագործություններ են, որոնց կատարումով հանդես է գալիս Գոհար Գասպարյանը։ [2]
  • «Կարինե», Հայֆիլմ, 1967, երաժշտական կատակերգություն (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի էկրանավորումը), 94 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Արման Մանարյան)։ Կարինեի դերը կատարում է Լ. Հարությունյանը, երգում է Գոհար Գասպարյանը։ [3]
  • «Անուշ», «Երևան» ՀՖՍ, 1983, ֆիլմ-օպերա (Ա. Տիգրանյանի համանուն օպերայի էկրանավորումը), 129 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Մարատ Վարժապետյան), 129 րոպե։ Անուշի դերը կատարում է Սաթենիկ Սահակյանցը (Սաթի Սպիվակովա), երգում է Գոհար Գասպարյանը։ [4]
  • «Արշակ Երկրորդ», Հայֆիլմ, 1988 (Տ. Չուխաճյանի համանուն օպերայի էկրանավորումը), 146 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լևոնյան)։ Օլիմպիայի դերը կատարում է Մ. Պետրոսյանը, երգում է Գոհար Գասպարյանը։ [5]
  • «Լեռնային լճի գաղտնիքը», Երևանի կ/ս, 1954, մանկական (Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակի էկրանավորումը), 70 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Ռոու)։ Կարինեի երգը կատարում է Գոհար Գասպարյանը։ [6]
  • «Գոհար», «Երևան» ՀՖՍ, 1974, վավերագրական ֆիլմ (ռեժիսոր՝ Մարատ Վարժապետյան), 26 րոպե։ Ֆիլմ-համերգ Գոհար Գասպարյանի մասնակցությամբ։ [7]

Պարգևներ, մրցանակներ, կոչումներ[խմբագրել]

Ընտանիքը[խմբագրել]

Գոհար Գասպարյանը ամուսնու՝ Տիգրան Լևոնյանի հետ։

Ամուսինն էր օպերային անվանի երգիչ, ռեժիսոր Տիգրան Լևոնյանը (1936-2004

Դուստրը՝ Սեդա Գասպարյան (ծ. 1949 թ.), ապրում է Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Րաֆֆի Օրացույց, Րաֆֆի Օրացույցների Հրատարակչական Կազմ, Թեհրան, Իրան, 2008
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1, էջ 616, Երևան, 1990

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան: Երկու հատորով), հ.1, 2005:
  • Թադևոսյան Ա., Գոհար Գասպարյան, Ե., 1959:
  • Րաֆֆի օրացույց, Թեհրան, Իրան, 2008:
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1, էջ 616, Երևան, 1990: