Սևիլյան սափրիչ (օպերա)
Սևիլյան սափրիչ (Il barbiere di Siviglia, ossia L'inutile precauzione) — իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի կատակերգական օպերա (opera buffa) երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Չեզարե Ստերբինիի ըստ ֆրանսիացի դրամատուրգ Բոմարշեի «Սևիլյան սափրիչը» կատակերգության: Առաջնախաղը («Ալմավիվա կամ Անօգուտ նախազգուշություն» անվան տակ) կայացել է 1816թ. փետրվարի 20 Հռոմի Teatro Argentina թատրոնում: Օպերան համարվում է իտալական կատակերգական օպերային ժանրի գլուխգործոցներից մեկը և ընդգրկված է ժամանակակից խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկներում: Բեմադրվել է նաև Հայաստանում` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից 1943թ. /դիրիժոր – Ռ.Ստեփանյան, բեմ.- Գ.Տիգրանյան/ [1], 1952թ. /դիրիժոր – Ս.Չարեկյան, բեմադր.- Գ.Մելքումյան/ [2] և 1974թ. /դիրիժոր – Յու.Դավթյան, բեմ. – Տ.Լևոնյան/ [3]:
