Արտուրո Տոսկանինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arturo Toscanini 1908.png

Արտուրո Տոսկանինի (իտալ.՝ Arturo Toscanini, 1867 թ. մարտի 25, Պարմա1957 թ., հունվարի 16, Ռիվերդեյլ, Նյու Յորք), իտալացի դիրիժոր։ Հայտնի է հատկապես Ջուզեպպե Վերդիի և Ռիխարդ Վագների երաժշտության կատարմամբ։

Տոսկանինին համարվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի առավել հռչակավոր երաժիշտներից մեկը, աչքի է ընկել իր եռանդուն երաժշտական գործունեությամբ, պերֆեկցիոնիզմով, գործիքավորման յուրաքանչյուր մանրունքի նկատմամբ ուշադրության դրսևորմամբ ու պարտիտուրի հնչեղության ընգծմամբ, ինչպես նաև երաժշտությունը վերարտադրելու գործում լուսանկարչական հիշողությամբ։

Տարբեր ժամանակներում հանդիսացել է Միլանի «Լա Սկալա», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնների, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը։ Իր կարիերայի ավելի ուշ շրջանում նշանակվել է NBC-ի սիմֆոնիկ նվագախմբի առաջին երաժշտական ​​ղեկավարը (1937-54)՝ օպերային և սիմֆոնիկ ռեպերտուարի իր բազմաթիվ ռադիո ու հեռուստատեսային հեռարձակումների և ձայնագրությունների միջոցով մեծ հռչակ ձեռք բերելով ԱՄՆ-ում։

Commons-logo.svg