Իտալուհին Ալժիրում
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալուհին Ալժիրում (L'italiana in Algeri) — իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի օպերա (dramma giocoso) երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Անջելո Անելիի: Օպերան ըստ տարբեր տեղեկությունների ստեղծվել է 18 կամ 27 օրում: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1813թ. մայիսի 22-ին Վենետիկի «Սան Բենեդետտո» թատրոնում՝ մեծ հաջողությամբ: Հետագա երկու տարիների ընթացքում այն հաջորդաբար կատարվել է Իտալիայի այլ քաղաքների օպերային թատրոններում:
Օպերան համարվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը և այսօր էլ հաճախ բեմադրվում է: