Տանկրեդ (օպերա)
Տանկրեդ (իտ.՝ Tancredi), իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի օպերա երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոն Գաետանո Ռոսսիի ըստ Վոլտերի նույնանուն ողբերգության և Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմի: Առաջին անգամ կատարվել է 1813թ. փետրվարի 6-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում (մեներգչուհիների վատառողջության պատճառով ներկայացումը ավարտին չի հասցվել): Օպերան ամբողջությամբ կատարվել է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 12-ին: Նույն տարի Ֆերարա քաղաքի օպերային թատրոնում «Տանկրեդի» բեմադրության համար Ռոսսինին գրել է օպերայի նոր ֆինալ, որտեղ գլխավոր հերոսը մահանում է ռազմի դաշտում:
«Տանկրեդ» օպերան համարվում է Ռոսսինիի ստեղծագործական վաղ շրջանի գլուխգործոցներից մեկը: Այն ներկայումս էլ մեր ընդ մերթ բեմադրվում ու ձայնագրվում է [1]: Լայն ճանաչում է ստացել հատկապես Տանկրեդի «Di tanti palpiti» մեներգը 1-ին գործողությունից :