Շամիրամ (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամիրամ (իտ.՝ Semiramide), իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի օպերա երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Գաետանո Ռոսսիի ըստ Վոլտերի «Շամիրամ» ողբերգության։ Օպերան առաջին անգամ ներկայացվել է 1823 թ փետրվարի 3-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» (La Fenice) թատրոնում։ Շամիրամի գլխավոր դերերգը կատարել է Ռոսսինիի կինը` երգչուհի Իզաբելլա Կոլբրանը։ 20-րդ դարում Շամիրամի դերերգի լավագույն կատարողներից մեկն էր Ջոան Սազերլենդը։ «Շամիրամ» օպերան համարվում է Ռոսսինիի լավագույն ստեղծագործություններից մեկը, ներկայումս մերթ ընդ մերթ բեմադրվումէ։