Վիլհելմ Տելլ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիլհելմ Տելլ (ֆր.՝ Guillaume Tell), իտալացի երգահան Ջոակինո Ռոսինիի օպերա չորս գործողությամբ: Ֆրանսերեն լիբրետտոն Էտիեն դը Ժուիի և Իպոլիտ Բիի ըստ Ֆրիդրիխ Շիլլերի համանուն պիեսի: Համարվում է Ռոսինիի լավագույն ստեղծագործություններից մեկը: «Վիլհելմ Տելլը» իտալացի երգահանի վերջին օպերան է, գրվել է ֆրանսիական կառավարության պատվերով:

Առաջնախաղը կայացել է Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում (Օպերա Գառնիե) 1829 թ. օգոստոսի 3-ին: Օպերան արտահայտված հաջողություն չի ունեցել, ինչի հետևանքով Ռոսսինին հետագայում այն կրճատել է` նվազեցնելով գործողությունների թիվը երեքի: Այս տեսքով օպերան մնացել է Փարիզի օպերային թատրոնի մշտական խաղացանկում մինչև 1932 թ., իսկ 1868 թ. Ռոսսինիի ներկայությամբ տեղի է ունեցել օպերայի 500-րդ ներկայացումը[1]:

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. The Grove Book of Operas, Second edition, Oxford University Press, 2006, p. 271.