Օթելլո (Ռոսսինի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելլա Կոլբրանը Դեզդեմոնայի դերում

Օթելլո (իտալ.՝ Otello ossia Il moro di Venezia), իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ֆրանչեսկո Բերիո դի Սալսայի ըստ Շեքսպիրի համանուն ողբերգության։ «Օթելլոյի» առաջնախաղը կայացել է 1816թ. դեկտեմբերի 4-ին Նեապոլի Դել Ֆոնդո թատրոնում՝ ունենալով մեծ հաջողություն։ Դեզդեմոնայի դերերգը կատարեց երգչուհի Իզաբելա Կոլբրանը, որը հետագայում դարձավ Ռոսսինիի կինը։