Պորտալ:ԱՄՆ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիան (ԼԱԱԼ) (անգլերեն՝ Los Alamos National Laboratory կամ LANL) ազգային գիտնական կենտրոն է ԱՄՆՆյու Մեքսիկո նահանգում: Նրա նախկին անվանումներից են եղել Վայր Վայ (Site Y), Լոս Ալամոս Լաբորատորիա (Los Alamos Laboratory), և Լոս Ալամոսի Գիտական Լաբորատորիա (Los Alamos Scientific Laboratory): Լաբորատորիան աշխարհի ամենամեծ գիտական և տեխնոլոգիայի հաստատություններից է, որ բազմակարգ ուսումնասիրություն է վարում ազգային անվտանգության, տիեզերքի, նորացող էներգիայի, բժշկության, նանոտեխնոլոգիայի, և գերհաշվարկման բնագավառներում:

Լաբորատորիան ամենամեծ հիմնարկություն և ամենամեծ գործատուն է հյուսիսային Նյու Մեքսիկոյում, մոտավորապես 12,500 աշխատողնենրով գումարած մոտ 3,300 կապալառու անձնակազմով: Ավելին, մոտ 120 Ամերիկայի Միացյալ Նահանգների Էներգիայի նախարարության ծառայողներ կամ լաբորատորիայում: Լաբորատորիայի տեխնիկական աշխատողների մոտավորապես մեկ երրորդը ֆիզիկոսներ են, մեկ չորրորդ ճարտարագետներ, մեկ վեցերրորդը քիմիկոսներ և նյութերի գիտնականներ, և մյուսները աշխատում են մաթեմատիկայում և հաշվողական գիտությունում, կենսաբանությունում, երկրագիտությունում, և ուրիշ բնագավառներում: Պրոֆեցիոնալ գիտնականները և ուսանողները նաև այցելում են լաբորատորիան նրա գիտական նախագծերում մասնակցելու համար: Աշխատողները նաև համագործակցում են համալսարանների և արդյունաբերության հետ թե հիմնական և թե կիրառական հետազոտության մեջ՝ ապագայի համար ռեսուրսներ զարգացնելու համար: Լաբորատորիայի տարեկան բյուջեն 2.2 բիլիոն դոլար է: (մանրաման...)