Պորտալ:Թուրքիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

|
|
Թուրքիան (թուրքերեն՝ Türkiye) պաշտոնական անունը` Թուրքիայի Հանրապետությունը (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti) երկիր է Եվրասիայում, , պետություն տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայում։ Կազմավորվել է 1920 թվականի սկզբին, Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում։ Թուրքիան արևելքից սահմաններ ունի Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից` Իրաքի և Սիրիայի հետ, և արևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր. Սև ծովը, Միջերկրական ծովը, Եգեյան ծովը և Մարմարա ծովը։ (մանրամասն...)
|
| Խմբագրել |
|
Ընտրված հոդված
|
|
Էրզրումի Նահանգը Թուրքիայի նահանգներից մեկն է: Նախքան Հայոց Ցեղասպանության շրջանը ունեցել է մեծ հայկական բնակչություն: Նահանգի մայրաքաղաքն Էրզրում քաղաքն է: Էրզրումն իր շրջակայքով հայտնի լեռնադահուկային հանգստի գոտի է: Շրջապատող սարերը տարվա մեծ մասը ծածկված են ձնով, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում տուրիզմի համար: Էրզրումը հայտնի է իր ջրով, շատ մոտ է Եփրատ գետին:
Էրզրումի հիմնադրումը վերագրում են Ք.Ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է քաղաքի հայկական Կարին անունը: Այն եղել է խոշոր արհեստավորական, գիտամշակութային կենտրոն, որտեղ ապրել ու արարել են հայերը: Կարինը բոլոր ժամանակներում եղել է հայաշատ քաղաք: Մինչև 4-րդ դարը Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում եղել է հայական պետության կազմում, Կարինի գավառի կենտրոն: 387 թվականին Հայաստանի առաջին բաժանմամբ անցել է Հռոմեական կայսրությանը և Կարինը կոչվեց Թեոդորոս կայսեր անունով Թեոդուպոլիս: 5-րդ դարից Կարինը կռվախնձոր դարձավ պարսիկների և բյուզանդացիների միջև: 885 թվականին, Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո, Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ: 1049-ին սելջուկները գրավեցին և կործանեցին Հայաստանի Արծն քաղաքը, որի հայ բնակիչները գաղթեցին Կարին և այն կոչեցին Արծն: Քանի որ այն բյուզանդական տիրույթներում էր, նախկինից տարբերելու համար սկսեցին ասել Արզնար-Ռում, որ հետագայում ձևափոխվելով դարձավ Էրզրում: (մանրամասն...)
|
| Խմբագրել |
|
Նոր հոդվածներ
|
- Ավելացրեք այստեղ Թուրքիայի մասին ձեր գրած նոր հոդվածը՝
|
| Խմբագրել |
|
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
|
|
Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն Վիքիպեդիայից:
|
| Խմբագրել |
|