Թուրքիայի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրքիայի Հանրապետության տնտեսությունը բավականին զարգացած է տնտեսություններից է: Երկիրը դասվում է աշխարհի խոշորագույն գյուղմթերքներ, տեքստիլ, տրանսպորտային միջոցներ, կոնստրուկցիոն մատերիալներ, լայն սպառման տեխնիկա արտադրողների շարքին: Մասնավոր սեկտորը կտրուկ զարգանում է, չնայած որ պետությունը մեծ դեր ունի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են արդյունաբերությունը, բանկային գործը, տրանսպորտը և կոմունիկացիան:

Մակրոտնտեսական վերլուծություն [խմբագրել]

Թուրքիան աշխարհում 15րդն է իրական ՀՆԱ-ի ցուցանիշով և 17րդը անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով: Երկիրը OECD անդամ է և մտնում է G-20-ի մեջ: 1995 թվականի դեկտեմբերի 31-ն Թուրքիան դարձել է Եվրոխորհրդի անդամ: Թուրքիան այսօր համարվում է աշխարհի արագ տեմպերով զարգացող երկրներից մեկը: 2010 թ. տնտեսական աճի ցուցանիշով զիջել է միայն Չինաստանին: Թուրքիան դասվում է այն փոքրաթիվ երկրների շարքին, որոնք 2008-2009 թ. ճգնաժամից քիչ են տուժել: Թուրքիայի ավանդկան ճյուղերին` տեքստիլ և սննդի արդյունաբերություններին, գյուղատնտեսությանը, շինարարությանը, տուրիզմին զուգահեռ սկսեցին ակտիվորեն զարգանալ տնտեսության այնպիսի ճյուղեր , ինչպիսիք են` մեքենաշինությունը, դեղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, կոմունիկացիաները և ծառայությունների ոլորտը: Թուրքիայի հանրապետությունը իր տարածքով աշխարհում 37-րդն է  : Այն կազմում է 780 580 կմ2 , իսկ բնակչության թվաքանակը 72 մլն մարդ է /աշխարհում 17-րդն է /, ազգային արժույթը թուրքական լիրն է  : Երկրի տարածքի 97%-ը Ասիական Թուրքիան է , իսկ 3%-ը` Եվրոպական Թուրքիան: Նրա ափերը ողողում են` Միջերկրական, էգեյան , Սև , Մարմարի ծովերը : Հարևան երկրներն են ` Հունաստանը և Բուլղարիան /արմ./, Իրաքը և Սիրիան /հվ./, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան և Իրան /արլ./: Այն գտնվում է Եվրոպան Ասիային կապող ճանապարհների խաչմերուկում: Հյուսիսից հարավ այն ձգվում է 600կմ, իսկ արևմուտքից արևելք` 1600կմ : Եվրոպական և ասիական մասերը միմյանցից տարանջատվում են ջրով, որը ձևավորում է ծովային անցում Սև ծովից Մարմարի ծով ` Բոսֆորի նեղուցով և Մարմարից Էգեյան ծով ` Դարդանելի նեղուցով: Թուրքիայի տարածքում շուրջ 100 տեսակի օգտակար հանածոներ կան: Երկիրը հարուստ է լեռնաքիմիական, հանքային, վառելիքաէներգետիկ ռեսուրսներով: Հիշարժան են քրոմի, վոլֆրամի, մարմարի, քարածխի, ուրանի, սնդիկի/համաշխարհային պաշարների 25%/ և այլ ռեսուրսներ: Թուրքիան հարուստ է քարածխով: Թուրքիան ունի բավականին անտառային ռեսսւրսներ: Անտառները կազմում են տարածքի 25%-ը կամ 20.2 մլն հա: Սրանք օգտագործվում են շինարարության մեջ: Թուրքիայի բնակչության հիմնական մասը թուրքեր են: Իհարկե, կան նաև ազգային փոքրամասնություններ ` քուրդեր /6.5մլն ամբողջ տարածքում/, հույներ, հայեր , արաբներ և այլն: 1927թ.-ից երկրի բնակչությունը շուրջ 4.4 անգամ աճել է : Առավել խտաբնակ են Մարմարի, Սև և էգեյան ծովերի ծովամերձ տարածքները: Ամենախիտ քաղաքը Ստամբուլն է , իսկ ամնեանոսրը ` Խակյարին: Նշենք, որ Թուրքիան զարգացող երկիր է: Հաճախ նրան նավանում են նաև ՙԵվրոպայի վագր՚: Թուրքիան աշխարհում ամենաարագ աճող տնտեսություններից մեկն է : Ըստ 2009 թ. տվյալների` Թուրքիայի ՀՆԱ-ն կազմել է 1.119 տրլն դոլար, ՀՆԱ աճը 2010թ. առաջին քառորդում կազմել է 11.7%, երկրորդ քառորդում ` 10.3 %, իսկ երրորդ քառորդում ` 5.5%: ՀՆԱ 64.7  % արտադրվել է ծառայությունների ոլորտում , 25.9% ` արդյունաբերության, իսկ 9.4% -ը` գյուղատնտեսության: Տնտեսապես ակտիվ բնակչության 29.5  %-ը զբաղված է գյուղատնտեսությունում, 24.7%-ը` արդյունաբերությունում և 45.8  %-ը` ծառայությունների ոլորտներում: Արդյունաբերության հիմնական ճյուղերն են ` տեքստիլ, սննդի, մեքենաշինություն, էլեկտրոնիկա, հանքարդյունահանող, պողպատի, շինարարություն, թղթի արդյունաբերւթյուն, դեղագործությունը: Ըստ 2009 թ. տվյալների արտահանումը կազմել է 102.2 մլրդ դոլար:Արտահանվել են` սննդի, տեքստիլ, սև մետաղներ տրանսպորտային միջոցներ և այլն: Արտահանման շուկաներն են է Գերմանիա `9.6%, Ֆրանսիան ` 6.1%, Մեծ Բրիտանիա ` 5.8%, Իտալիա ` 5.8%, Իրաք` 5% և այլն: Ներմուծումը այդ նույն ժամանակաշրջանում կազմել է 140.8 մլրդ դոլար  : Ներմուծել է մեքենաշինական արատադրանք, քիմիական, վառելիք, տրանսպորտային միջոցներ: Ներմուծման 14%-ը պատկանում է Ռուսաստանին, իսկ Գերմանիային պատկանում է 10%-ը, Չինաստանին բաժին է ընկնում 9%-ը, ԱՄՆ` 6.1%, Իտալիա` 5.4%, Ֆրանսիա ` 5%:

 2009թ. դեկտեմբերի 31-ի  դրությամբ արտաքին  պարտքը  կազմել  է  274 մլրդ դոլար:

Տնտեսությունը այս վիճակից հանելու համար 1980-ական թթ. պետությունը սկսեց իրականացնել բարեփոխումներ, և ներկայումս Թուրքիայի տնտեսությունը բնութագրվում է մասնավոր հատվածի բավականին մեծ բաժնով: 1980-1987թ. ՀՆԱ տարեկան աճը տատանվում էր 3.3-8.1%: Այժմ խոսենք տնտեսության զարգացած ճյուղերի մասին: Ինչպես նշեցինք` ՀՆԱ 64.7  % արտադրվել է ծառայությունների ոլորտում , 25.9% ` արդյունաբերության, իսկ 9.4% -ը` գյուղատնտեսության: Գյուղատնտեսության ոլորտում առաջատարը բուսաբուծությունն է , որն ապահովում է ճյուղի եկամուտների 2/3-ը: Գյուղատնտսության համար մեծ նշանակություն ունի պետության օժանդկաությունը: Մեծ նշանակություն ունեն հացահատիկային /հացահատիկ, եգիպտացորեն/, տեխնիկական/շաքարի ճակընդեղ, բամբակ, թեյ, ծխախոտ/ մշակաբույսերը: Շատ կարևոր է նշել, որ Թուրքիայում գյուղատնտեսության զարգացման պայմանները և մակարդակը այնպիսին են, որ այն թույլ է տւալիս ապահովել սննդամթերքով ոչ միայն ներքին շուկան, այլև երկիրը դասվում է սննդամթերքի արտահանման 10 խոշորագույն երկրների շարքին: Թուրքիան ունի 78 մլն հա տարածք, որը նույն է , ինչ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան իրար հետ վերցրած: Եվ այս տարածքի 36% -ը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Թուրքիայում կա մոտ 59 մլն խոշոր և մանր եղջերավեր անասուններ, որոնցից 12 մլն-ը խոշոր եղջերավոր են: Սակայն վերջին տարիներին անասնապահության ոլորտում կանգ է նկատվում ` կապված պետության կողմից այս ոլորտի ոչ արդյունավետ օժանդակման հետ: Սննդի արդյունաբերությունը գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար և ներդրումների 20%-ը բաժին է ընկնում հենց այս ոլորտին: Պետք է առանձնացնել մրգերի և բանջարեղենի արտադրությունը: Ամբողջ երկրում աճեցվում են շուրջ 80 տեսակներ  : Այս ոլորտում պետք է առանձնացնել խաղողի արտադրությունը: Նշենք, որ Թուրքիան խաղող արտադրողների աշխարհի խոշորագույն հնգյակի մեջ է մտնում: Տարեկան արտադրվում է 3.2-3.6 մլն տոննա: Թուրքիան հայտնի է նաև չրեղենով: Ծիրանի ողջ բերքը օգտագործվում է չրի պատրաստման համար, որի 95%-ը արտահանվում է Զարգացած է նաև սառեցված մրգերի և բանջարեղենի արտադրությունը: Արտադրանքի 75-80%-ը արտահանվում է  : Այս ոլորտում զբաղված են 30 ֆիրմաներ, որոնցից խոշորագույններն են Քարեվեթիշը /48%/ , Դարդանելը /16%/ , Պինարը / 14%/: Թուրքիայում տարածված է նաև ցիտրուսային մրգերի արտադրությունը: Տարեկան բերքը կազմում է 1.8-1.9 մլն տոննա: Աճեցվում են շուրջ 20 տեսակներ: Բերքի 75-80%-ը արտադրվում է Միջերկրական ծովի ծովամերձ շրջանում: Սնննդի արդյունաբերության ոլորտոմ կարևոր է նշել նաև մրգային և բանջարային հյութերի արտադյությունը: Թուրքիան հայտնի է նաև թեյով, որը հիմնականում արտադրվւոմ է Սև ծովի ծովամերձ շրջանում: Ամենախոշոր ընկերությունը այս ոլորտում ՙԹեյ-Կուր՚ ֆիրման է  : Տարեկան 800 հզ տ թեյախոտ է հավաքվում : Թուրքիան եղջերավոր անասունների և թռչունների թվաքանակով աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր և հայտնի է իր մսամթերքով: Անասնապահությամբ զբաղվում են Արլ. Անատոլիայի և Կենտրոնական շրջաններում: Վերջին տարիներին պետությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում անասնապահության զարգաման համար: Հիշարժան են նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը: Այս ոլորտում գործում են 73 ընկերւթյուններ, որոնցից 51-ը մասնավոր են: Գինու արտադրության 60%-ը կենտրոնացված է Էգեյան և Մարմարի ծովերի ծովամերձ շրջաններում: Տարեկան արտադրվում է 42-43 մլն լիտր գինի: Արտադրվում են նաև օղի /7.0մլն լ/, կոնյակ / 1.0 մլն լ/, լիկյոր / 2.0 մլն լ/, ջին / 3.7 մլն լ/, վիսկի / 0.1 մլն լ/: Թուրքիայում արտադրվում են նաև ընկուզեղենի տարբեր տեսակներ: Հիմնականում արտադրվում է Սև ծովի ծովամերձ շրջանում և հողատարծքները կազմում են 600 հզ . հա: Երկիրը մասնագիտացած է նաև տարբեր յուղերի , ձեթերի արտադրության մեջ: Կարևոր է նշել զեյթունի ձեթի մասին: Թուրքիայում 90 մլն զեյթունի ծառ կա և գնալով աճում են զեյթունի հողատարածքները: Տարեկան բերքը կազմում է 2 մլն տ: Բացի զեյթունի ձեթից` արտադրվում են նաև այլ ` արևածաղկի, սոյայի և այլ ձեթեր: Հաշվվում են շուրջ 170 տսակի ձեթեր և յուղեր: Երկիրը արտադրում է նաև կաթնամթերք: Ներդրումների մեծ մասը հեն այս ոլորտ է ուղղվում Արտադրվում են նաև մակարոնային ապրանքներ, որի արտադրությունը սկսվել է դեռևս 1922թ.: Տարեկան արտադրվում է 500հզ. տ Արդյունաբերության զարգացած ճյուղ է նաև կաշվի արդյունաբերությունը: Թուրքիան համարվում է կաշշվե իրերի և բնական կաշի արտադրող աշխարհի խոշորագույն երկրներից մեկը: Այս ոլորտը ունի դարերի պատմություն: Դրանով զբաղվել են սկսած սելջուկների ժամանակներից: Սկսած 1980-ականներից այս ճյուղը զարգացում ապրեց: Այսօր հենց այս ճյուղը տեքստիլի հետ միասին Թուրքիայի արտահանման կարևորագույն ճյուղերից է : Տարեկան ապահովւոմ է 4 մլրդ դոլար եկամուտ Կարևորագույն ճյուղերից է տեքստիլ արդյունաբերությունը: Այս ճյուղում առավել դինամիկ զարգացեղ ոլորտ է հանդիսանում պատրաստի հագուստի արտադրությունը: Այս ոլրտում արտադրանքը ունենում է տարեկան 20 % աճ և կազմում է արտահանամն 25%-ը: : Պատրաստի հագուստի արտահանումը կազմել է 7.5 մլրդ դոլար, որից ` 58% -ը միայն տրիկոտաժեղենին է բաժին ընկել: Թուրքիան այսօր տրիկոտաժեղենի արտադրությամբ աշխարհում 3-րդն է ` Իտալիայից և Հոնկոնգից հետո: Թուրքիան հայտնի է նաև մորթեղենով: Վերջինիս արտադրությունը տարեկան 40 հզ տ է: Հիշարժան է նաև գորգերի արտադրությունը: Այս գործունեությամբ թուրքերը զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից: Թուրքական գորգերը բազմատեսակ են: Կենտրոններն են ` Կայսերին, Խերեկեն, Քուլան, Քոնյան, Կարեն և այլն: Թուրքիայում տարեկան արտադրվում է շուրջ 4 մլն գորգ ` ձեռքի աշխատանքի: Նշենք, որ Թուրքիան Եվրոպայում առաջինն է բամբակի արտադրությամբ: 80-90-ական թթ այս ոլորտում ակտիվորեն մոդեռնացվում էին սարքավորումները: Տարեկան շուրջ 750 հզ տ բամբակ է արտադրվում: Թուրքիան հայտնի է նաև ծխախոտի արտադրությամբ: Կարևորագույն կենտրոնը Բիթլիսն է  : Թուրքիայում շուրջ 600000 ֆերմերներ են զբաղված այս գործում: Առավել տարածված տեսակներն են` Վիրջինիան /2.5-3% նիկոտինի պարունակությամբ/, Բերլին /3.5-4.0 % նիկոտին/, Լատակիա, նարգիլե, Կալյան Թուրքիայում զարգացած է սև մետալուրգիան: Երկիրը զբաղեցնում է աշխարհում 15-րդ տեղը 1 շնչին ընկնող սև մետղների ծավալով: Արտադրվում է տարեկան 14 մլն տ և այս ոլորտում զբաղված են աշխատուժի 36%-ը: Զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը: Այս ճյուղը մոդեռնիզացված է , արտադրությունը հիմնված է ժամանակակից տեխնլոգիաների վրա: Այս ճյուղը առավել զարգացավ 1980-ականներից, երբ կիրառվեցին մի շարք բարեփոխումներ: Արտադրվում են տարբեր տեսակի իրեր, որոնք օգտագործվում են շինարարության, կենցաղային էլեկտրոնիակայի և այլ ոլորտներում: Արտահանումը 2008թ. տվյալներով երկրին բերել է 3.1 մլրդ դոլար եկամուտ: Քիմիական արդյունաբերության ճյուղում պետք է առանձնացնել դեղագործությունը: Այն կարողանում է ապահովել ոչ միայն ներքին շուկան, այլև արտահանվում է : Այս ոլորտում մասնագիտացված են շուրջ 100 ընկերություններ , այդ թվում ` ՙՖակո՚, ՙԱբդի Իբրահիմ՚, ՙ Սիֆոր՚, ՙ Սանդուլ՚ և այլն  : Շինարարությունը Թուրքիայում վերջին 20 տարիների ընթացքում դինամիկ զարգացեղ ճյուղ է  : Այստեղ զբաղված է աշխատուժի 5  %-ը և արտասահմանում իրականցվող շինարարական աշխատանքները երկրին բերում են տարեկան 1 մլրդ դոլար եկամուտ: Թուրքական տնտեսության դինամիկ զարգացող ճյուղ է տուրիզմը: Պատմական հուշարձանների, ծովի, բարենպաստ կլիմայի առկայությունը մեծ հնարավորություններ են տալիս այս լորտի զարգացման համար: Ամեն տարի երկիր են այցելում շուրջ 9-10 մլն տուրիստներ 80 երկրներից: Եթե 1980-ականներին Թուրքիայի բաժինը տուրիզմի համաշխարհային շուկայում 0.45% էր, ապա այժմ ` 2.61  %: 2005 թ. այն գրավեց 9-րդ տեղը տուրիստների թվով և 8-րդ տեղը` տուրիզմից ստացված շահույթի մեծությամբ:Նախատեսվում է , որ 2020 թ. երկիրը կզբաղեցնի 4-ձդ տեղը տուրիզմի զարգացմամբ, որը կապահովի 50 մլրդ դոլարի եկամուտ: Զարգացած է նաև մեքենաշինությունը: Թուրքական մեքենաշինական արդյունաբերությունը արտադրում է շինարարակն տեխնիկա, ծանր արդյունաբերության համար մեքենաներ, արքավորումնրե, էլեկտրո- և դիզելային շարժիչներ, ձեռքի գործիքներ, կարի մեքենաներ, կենցաղային տեխնիկա և այլն: Այս ոլորտը գրավիչ է օտարերկրյա ներդրումների համար:

Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է 6-րդ տեղը ավտմեքենաների արտադրության գծով: Այստեղ արտադրվում կամ հավաքվում են FIAT, Ford, Toyota, Opel, Honda և այլ մակնիշներ: Ինչ վերաբերում է Թուրքիայի էներգետիկային, ապա նշենք, որ երկրում էլեկտրաէներգիայի պակասուրդ կա: Նախատեսվում է գազաբաշխիչ ցանցի ընդլայնում ամբողջ երկրի տարածքում, որը կընդգրկի ավելի քան 57 քաղաքներ: Այս ծրագրի իրականացման արդյունքում գազի տարեկան սպառումը կկազմի 4.5 մլրդ մ3: Գազի հիմնական մատակարարը ՌԴ-ն է  : Այժմ խոսենք տրանսպորտի և կապի մասին: Ըստ 2008թ. տվյալների այս ոլորտները ՀՆԱ 19%-ն են կազմել: Տրանսպորտային համակարգում առաջատարը ավտոմոբիլային տրանսպորտն է : Ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 109400կմ, որից պետական նշանակության են ` 58700կմ: Երկաթգծերի ընդհանուր երկարությունը կազմում է 10390կմ: Այժմ երկրում 120 օդանավակայան կա: խոսենք կապիտալի միգրացիային Թուրքիայի մասնակցությանը: Ներկայիս ինվեստիցիոն քաղաքականույան հիմքերը դրվել են դեռևս 1980-ականների ռեֆորմների ժամանակ: Օտարերկրյա ներդրողների մասնակցությունը չի սահմանափակվում որևիցը ձևով: Թուրքիայում գործում է արտոնյալ վարկավորումը: Մեծ արտոնություններ են տրվում արտահանման ճյուղերում կատարվող ներդրումները: Պետության կողմից իրականացվող ակտիվ միջոցառումները իրնեց արդյունքը տվեցին և 2008թ. ՕՈՒՆ-ները կազմեցին 18.3 մլրդ դոլար Սակայն, օտարերկրյա կապիտալի ներհոսքի կարևոր խոչընդոտներ են հանդիսանւմ ոչ սակագնային առևտրային արգելքները: Ինչ վերաբերում է պոտֆելային ներդրումներին, ապա նշենք, որ վերջինիս դինամիկան ստաբիլ չէ` կապված համաշխարհային շուկայում տատանումների հետ, ինչպես նաև ֆոնդային բորսայի հետ: Ստամբուլի ֆոնդային բորսայի ամենօրյա առքուվաճառքի ծավալը կազմում է միջինը 400 մլն դոլար: Թուրքիայի համար մեծ պրոբլեմ է այսօր մեծ արտաքին պարտքը: 2009թ. տվյալներով այն կազմել է 274 մլրդ դոլար: Արտաքին պարտքի ձևավորման հիմնական աղբյուրը մասնավոր փոխառուների հանդեպ ունեցած պարտքն է , որը ձևավորվում է պետական պարտատոմսերի վաճառքից: 2000-2004թթ Թուրքիային աջակցում էր ԱՄՀ-ն և ֆինանսավորման մաքսիմալ գումարը կազմել է 12.8 մլրդ SDR Նախատեսվում է այս գումարը հասցնել մինչև 30 մլրդ SDR: ՀԲ աջակցությունը Թուրքիային նույնպես զգալի է  : 2001-2002 ՀԲ-ն տրամադրել է 4.5 մլրդ դոլար և նախատեսվում է այդ գումարը հասցնել մինչև 6.2 մլրդ դոլարի: Ըստ ՀԲ ֆինանսավորման ծրագրի ` նախատեսվում են կառուցվածքային բարեփոխումներ մասնավորապես հարկաբյուջետային կարգավորման ոլորտում, որոնք կվերականգնեն բյուջետային հատվածի վճարունակությունը: Նախատեսվում է ԱՄՆ կողմից արտոնյալ տոկոսով վարկի տրամադրում 8.5 մլրդ դոլար չափով: Վարկավորման նպատակը պետական պարտքի կայունության և երկրի պահուստների ամրապնդման շրջանակներում ռիսկերի նվազեցումն է  : Այսօր երկիրը լոլիկի մածուկի արտադրությամբ զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ Եվրոպայում`2-րդ: Աշխարհում 2-րդն է մակարոնային ապրանքների արտադրությամբ: Թուրքիան աշխարհում առաջինն է չորացրած մրգերի արտադրության և արտահանամնա գշով, Եվրոպայում առաջինն է բամբակի, ծխախոտի արտադրությամբ: Աշխարհում երկրորդն է ոսպի, չամիչի, կանաչ ոլոռիարտադրությամբ, 4-րդն է զեյթունի յուղի արտադրությամբ, 5-րդն է ` արևածաղկի սերմերի, 6-րդն է `լոբու, 8-րդն է ` շաքարի և ալյուրի արտադրությամբ: Թուրքիայի վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիայում գրանցվել է ռեկորդային 13.8 տոկոս տնտեսական անկում: 2009թ. ընթացքում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Թուրքիայի տնտեսությունը գրանցել է շարունակական անկում: Նշենք, որ 2008թ. ընթացքում Թուրքիայի ՀՆԱ-ն աճել էր 1.1 տոկոսով, իսկ նույն տարվա վերջին եռամսյակի տվյալներով` ՀՆԱ-ն կրճատվել էր 6.2 տոկոսով: Հրապարակած տվյալներում նշվում է նաև, որ Թուրքիայի կառավարությունը նախապես կանխատեսել էր այս տարվա ընթացքում 4 տոկոս տնտեսական աճ, սակայն կանխատեսումային տվյալների վերանայման արդյունքում այժմ կառավարությունը կանխատեսում է տնտեսական անկում 3.6 տոկոսով: Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա մայիս ամսվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արտահանման ծավալը Թուրքիայում կրճատվել է 41 տոկոսով և կազմել 7.35 մլրդ դոլար: Նշենք, որ 2009թ. առաջին չորս ամիսների ընթացքում, 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արտահանման ծավալը Թուրքիայում կրճատվել էր 27.9 տոկոսով: Պաշտոնական տվյալներով` մայիս ամսվա ընթացքում ներմուծման ծավալը Թուրքիայում կրճատվել է 43.9 տոկոսով և կազմել 10,83 մլրդ դոլար: Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրի պակասուրդը կրճատվել է 49.1 տոկոսով և կազմել 3.47 մլրդ դոլար: Համաշխարհային Բանկը վերանայել է Թուրքիայի ՀՆԱ-ի վերաբերյալ իր կանխատեսումները: Բանկի հրապարակած կանխատեսումային նոր տվյալների համաձայն այս տարվա ընթացքում Թուրքիայի տնտեսությունը կարող է կրճատվել 5.5%-ով: Նշենք, որ մինչ այս Համաշխարհային Բանկը կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում 2%-ով: Բանկը կանխատեսում է նաև, որ 2011թ. կգրանցվի ՀՆԱ-ի 3% աճ: Նշենք, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում վերջին 7 տարիների ընթացքում Թուրքիայում առաջին անգամ գրանցվել է ՀՆԱ-ի անկում:

Թուրքիայի տնտեսության զարգացման բնորոշ գծերը և առանձնահատկությունները Թուրքիայի դինամիկ զարգացմանը նպաստում են աշխարհագրական դիրքը, երիտասարդ բնակչությունը, դեմոգրաֆիկ աճի տեմպը: Թուրքիայի դինամիկ տնտեսությունը իրենից ներկայացնում է ժամանակակից արդյունաբերության և առևտրի բարդ համակցություն, իսկ ավանդական գյուղատնտեսությունը ևս ունի իր տեղը: Արդյունաբերության ամենախոշոր ճյուղը տեքստիլ արդյունաբերույունն է, որին բաժին է ընկնում արդյունաբերական աշխատողների 1/3-ը: Թեև Թուրքիայի տնտեսության արդյունաբերական ճյուղը զարգացած է, այդուհանդերձ ծառայություններն ունեն անհերքելիորեն առաջատար նշանակություն: Թուրքիայի տնտեսության կառուցվածքում ծառայությունների բաժինը գնալով աճում է : Նրան 2008 թվականին բային է ընտել ՀՆԱ-ի մոտ 62.9 տոկոսը այն դեպքում, երբ գյուղմթերքների համապատասխան ցուցանիշը միևնույն տարում կազմել է ՀՆԱ-ի 8.5 տոկոսը, իսկ արդյունաբերությանը բային է ընկել 28.6 տոկոսը: Սակայն պետք է նշել, որ ծառայությունների բաժնի աճը տեղի է ունեցել գյուղատնտեսական մթերքների տեսակարար կշռի նվազման հետևանքով ևս, իսկ արդյունաբերույունը պահպանել է իր տեսակարար կշիռը: Թուրքիայի տնտեսական զարգացվածության առանձնահատուկ գծերից է նաև անհավասարաչափ զարգացվածության փաստը: Հիմնականում զարգացաց է երկրի արևմտյան հատվածը, իսկ արևելյան մարզերը թույլ զագացած են և իրենց զարգացվածության աստիճանով համադրելի են Վրաստանին և Ադրբեջանին: Այս թույլ զարգացած մարզերը գտնվում են Հայաստանի Հանրապետության հետ սահմանին մոտ: Այս շրջաների սամակարդակի ցուցանիշը մոտ 10 անգամ զիջում է Ստամբուլին հարակից մարզերի միևնույն ցուցանիշին:

Արտաքին հղումներ [խմբագրել]