Պորտալ:Կորեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտալ «Կորեա»

들머리:한국

խմբ. 

Հարավային Կորեա Բարի գալուստ Պորտալ Կորեա ։)! Հյուսիսային Կորեա

Կորեա, աշխարհագրական տարածք արևելյան Ասիայում, որը զբաղեցնում է Կորեական թերակղզին, շրջապատող կղզիները։ Ողողվում է Ճապոնական (արևելք) և Դեղին (արևմուտք) ծովերով։ Կորեաի հարևան պետություններն են՝ Չինաստանը հյուսիս արևմուտքից և Ռուսաստանը հյուսիս արևելքից։ Զբաղեցված է երկու պետություններով՝ հյուսիսում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն է, Հարավում` Կորեայի Հանրապետությունը։

Տարածքը` 220,8 կմ², բնակչությունը (2007 թվականի նախահաշվով)՝ 72.2 միլիոն մարդ, որից 99% կորեացի։ Հիմնական կրոններն են բուդիզմը և քրիստոնեությունը։

խմբ. 

Հարավային Կորեա Ընտրյալ հոդված Հյուսիսային Կորեա

Կորեայի Հանրապետություն կամ (ոչ պաշտոնապես) Հարավային Կորեա (կորեերեն՝ 대한민국), պետություն Արևելյան Ասիայում, գտնվում է Կորեական թերակղզու հարավային մասում։ Հարևան երկրներն են՝ արևելքում Ճապոնիան, արևմուտքում՝ Չինաստանը, հյուսիսում՝ Հյուսիսային Կորեան։ Տարածքը 99 392 կմ2 է, բնակչությունը՝ 50 միլիոն։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքն է Սեուլը՝ 10 միլիոն բնակչությունով։

Հարավային Կորեան բնակչության շատ բարձր կենսամակարդակով զարգացած երկիր է։ Այն ունի Ասիայում չորրորդ տեղը և աշխարհում տասնհինգերորդ տեղն զբաղեցնող տնտեսություն։ Տնտեսությունն ունի արտահանման ուղղվածություն, որում գերակշռում են էլեկտրոնիկան, ավտոմեքենաների արտադրությունը, նավաշինությունը և մեքենաշինությունը։

Հարավային Կորեան Միավորված ազգերի և Առևտրի համաշխարհային կազմակերպությունների անդամ-երկիր է։ Նա նաև Ասիայի և խաղաղովկիանոսյան տարածաշրջանի կազմակերպության հիմնադիր երկրներից է։ (մանրամասն...)

խմբ. 

Հարավային Կորեա Հանգուլ Հյուսիսային Կորեա

Հանգուլ (կորեերեն՝ 한글), կորեերեն այբուբենի անվանումը։ Հնչյունական տառավանկային գիր է, ունի 24 տառ (14 բաղաձայն և 10 ձայնավոր)։ Ստեղծվել է 1444 թվականին (վերագրվում է Սեջոն թագավորին և նրա պալատական գիտնականներին), չնայած դրան, մինչև 19-րդ դարի վերջը Կորեայում պաշտոնական գիրը չինական այբուբենն էր։ 1894 թվականից մտցվել է խառը (չին-կորեական) գիր։

Նախկին անվանումը՝ օնմուն (ժողովրդական (վուլգար) գիր), կոչվում է նաև՝ կունմուն (ազգային գիր), հանգիլ (մեծ գիր) և այլն։

Գրության ուղղությունը վերևից ներքև է, աջից ձախ, իսկ վերջերս ավելի հաճախ՝ հորիզոնական ձախից աջ։ Հյուսիսային Կորեայում 1949 թվականից օգտագործվում է միայն Հանգուլ, Հարավային Կորեայում՝ խառը գիրը։

Հանգյուլի առանձնահատկությունը այն է, որ տառերը միավորվում են խմբերի, որոնք մոտավորապես համապատասխանում են վանկերի։ ժամանակակից կորեական այբուբենում կա 40 գրանիշ։

խմբ. 

Հարավային Կորեա Գիտե՞ք դուք արդյոք Հյուսիսային Կորեա

  • ... կորեացիների մոտ տարածված է մի առասպել, որը պատմում է, թե ինչպես է ստեղծվել կորեական ազգը: Առասպելում պատմվում է, որ սրանից հազարավոր տարիներ առաջ երկրի վրա իջավ Հվանունգ աստվածը, որ ստեղծեց կնոջն ու արջին: Այնուհետեւ սրանք ամուսնացան և որդի ունեցան Տանգուն անունով, որը հենց դարձավ Կորեայի հիմնադիրը: Մ.թ.ա. 2333 թվականին նա կառուցեց Չոսոն մայրաքաղաքը, և նորաստեղծ պետությունը սկսեց հզորանալ: Հետաքրքրական է, որ «Չոսոն» թարգմանաբար նշանակում է «Առավոտյան թարմության երկիր»:
  • ... Եվրոպացիներից առաջինը Կորեայում երևացել են հոլանդացիները, 1600-ական թվականներին, առևտարական նավով: 1910-1945 թվականին Կորեան եղել է Ճապոնիայի գաղութը: Հենց 1945 թվականին՝ Կորեական պատերազմի արդյունքում է Կորեայում ստեղծվել երկու հանրապետություն՝ Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա:
  • ... Հարավային Կորեան համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկիրը, այստեղ առավել ծանր հանցագործությունները հազվադեպ երեւույթ են:
  • ... Ամենատարածված կրոնը երկրում քրիստոնեությունն է, քրիստոնյա է երկրի բկակչության 29%-ը, բուդդիստների թիվը կազմում է 23%: Մոտ 46%-ը աթեիստներ են և այլն: Յորդո շրջանում գտնվող Ավետարանական եկեղեցին համարվում է աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող քրիստոնեական տաճարը: Ամեն շաբաթ այս եկեղեցի է այցելում մոտ 20 հազար մարդ:
  • ... Թեքվանդո մարտարվեստը հորինվել է Կորեայում:
  • ... Երկրի մայրաքաղաքը Սեուլն է, որտեղ ապրում է մոտ 10 մլն մարդ: Թարգմանաբար «Սեուլ» հենց նշանակում է «մայրաքաղաք»:
  • ... Տնտեսական հիանալի ցուցանիշների և ժամանակակից տեխնոլոգիաներին զարկ տալու համար Հարավային Կորեան, Սինգապուրը, Հոնկոնգը և Թայվանը կոչում են «Չորս ասիական վագրեր»:
  • ... Հյուսիսային Կորեան գրագիտության 100 մակարդակ ունի: ԿՀՎ-ի սահմանմամբ` գրագիտությունը «15 և ավելի բարձր տարեկանում կարդալ և գրել իմանալն է»: Այս սահմանման համաձայն` գրագիտությունը երկրում 100 տոկոս է կազմում:
  • ... Հյուսիսային Կորեայում պետականորեն հաստատված 28 սանրվածք կա: Կանանց թույլատրվում է ընտրել 14 սանրվածքից մեկը: Ամուսնացած կանայք պետք է կարճ հյուսքեր ունենան, իսկ չամուսնացած կանանց թույլատրվում է թափել իրենց մազերը:
  • ... Կորեական պատերազմից հետո ծնված հյուսիսկորեացիների հասակը 6 սմ-ով ավելի կարճ է, քան հարավկորեացիներինը:
  • ... Հյուսիսային Կորեան ունի աշխարհում չորրորդ ամենամեծ մշտական բանակը` 1.190 մլն զինվորով:
  • ... Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն հավասարազոր է աշխարհի ամենահարուստ մարդու` Կառլոս Սլիմի եկամտի կեսին: Նրա եկամուտը կազմում է 79.9 մլրդ դոլար: Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն 40 մլրդ դոլար է:
  • ... Հյուսիսային Կորեան ամենակոռումպացված երկիրն է` շրջանցելով Աֆղանստանին և Սոմալիին:
  • ... Ըստ պաշտոնական տվյալների, Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը քայլել սկսել է երեք շաբաթական հասակում: Սովորելու ընթացքում, նորից պաշտոնական տվյալներով, գրել է 1500 գիրք և վեց անգերազանցելի օպերա: Եղել նաև ֆենոմենալ գոլֆիստ, սակայն թողել է մեծ սպորտը: Նա այնքան է սպորտ սիրել, որ երբ ֆուտբոլի հավաքականը պարտվեց 2010 թվականին Աշխարհի առաջնությունում, ամբողջ թիմին որպես պատիժ վեց ժամ հասարակական ծաղրի ենթարկեցին:
  • ... Հյուսիսային Կորեայում անձի պաշտամունքը այն աստիճանի է, որ եթե կորեացու տունը վառվում է, Կիմ Չեն Իրի նկարը իրենցից հետո երկրորդ բանն է որ պետք է փրկեն:
  • ... Հյուսիսային Կորեայում հիմա ոչ թե 2014, այլ 103 թիվն է, քանի որ այնտեղ հաշվում են ոչ թե Հիսուսի ծնունդից, այլ Կիմ Չեն Իրի ծնունդից:
  • ... Հյուսիսային Կորեայում ինտերնետից օգտվում է ընդամենը 605 հոգի:
խմբ. 

Հարավային Կորեա Ընտրյալ պատկեր Հյուսիսային Կորեա

խմբ. 

Հարավային Կորեա Կատեգորիաներ Հյուսիսային Կորեա

խմբ. 

Հարավային Կորեա Ինչպե՞ս կարող եմ ես օգնել Հյուսիսային Կորեա

Դուք կարող եք հայերեն թարգմանել օտարալեզու վիքիների Կորեային վերաբերվող կատեգորիաների (անգլերեն, ռուսերեն և այլն) հոդվածները։

խմբ. 

Հարավային Կորեա Նախագծեր Հյուսիսային Կորեա

խմբ. 

Հարավային Կորեա Քույր պորտալներ Հյուսիսային Կորեա

խմբ. 

Հարավային Կորեա Կորեան թեմաներում Հյուսիսային Կորեա