Կարմիր բյուրեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր բյուրեղ

Կարմիր բյուրեղ, Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման երեք տարբերանշաններից մեկը[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային շարժումն ուներ երկու ընդհանուր խորհրդանշան` Կարմիր խաչը և կարմիր մահիկը։ Իսրայելի ազգային համայնքը հրաժարվել է օգտագործել այս խորհրդանիշները՝ դրանք համարելով կրոնական, և օգտագործել է Դավթի կարմիր վահանը։ Ուստի, որպես կրոնի և պետական պատկանելության հետ կապված չեզոք խորհրդանիշ՝ որոշվել է սպիտակ ֆոնի վրա ներառել ևս մեկ նշան՝ Կարմիր բյուրեղը։ Այս խորհրդանիշը հավասարապես օգտագործվում է կարմիր խաչի և կարմիր մահիկի հետ։

Այս խորհրդանիշի ընդունումը Իսրայելին թույլ տվեց մտնել Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժում, իսկ Իսրայելից ժամանած մասնագետներն այժմ կարող են բժշկական և հումանիտար օգնություն ցուցաբերել ամբողջ աշխարհին՝ խաղաղության ձգտման համար։

Կարմիր խաչի և կարմիր մահիկի շարժումը ներառում է 186 ազգային հասարակություն[2], Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կոմիտեները։ Կարմիր խաչի և կարմիր մահիկի 29-րդ միջազգային համաժողովում, որը տեղի է ունեցել 2006 թվականին, լրացուցիչ խորհրդանշանն ընդունվել է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]