Ռասյոմոն
| Ռասյոմոն 羅生門 |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | Ճապոնիա |
| Թվական | 1950 |
| Լեզու | ճապոներեն |
| Ռեժիսոր | Ակիրա Կուրոսավա |
| Պրոդյուսեր | Մինորու Ձինգո |
| Սցենարիստ(ներ) | Ակիրա Կուրոսավա Սինոբու Հասիմոտո |
| Դերակատարներ | Տոսիրո Միֆունե |
| Օպերատոր | Կաձուո Միյագավա |
| Երաժշտություն | Ֆումիո Հայասակա |
| Ընկերություն | Daiei |
| Տևողություն | 88 րոպե |
| IMDb | ID 0042876 |
Ռասյոմոն (ճապոներեն 羅生門), ճապոնական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1950 թվականին ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի կողմից: Ռյունոսկե Ակուտագավայի «Թավուտում» ( 薮の中) և «Ռասյոմոնի դարպասները» պատվածքների էկրանավորում:
Սյուժեն [խմբագրել]
Ֆիլմը պատմություն է մի սամուրայի սպանություն մասին, ինչը պատմվում է ֆիլմի տարբեր հերոսների կողմից` սամուրայի սպանության համար մեղադրվող ավազակի, սամուրայի կնոջ, փայտահատի (ով ականատես է եղել սպանությանը) և մեռած սամուրայի հոգու (նա խոսում է մի վհուկի միջոցով): Սակայն նշված 4 անձինք յուրաքանչյուրը առանձին պատմում է իր պատմությունը, որոնք չեն համապասխանում մեկը մյուսին, ընդ որում յուրաքանչյուր հերոս իր պատմության մեջ մեղադրում է հենց իրեն սամուրայի սպանության մեջ, իսկ մեռած սամուրայի հոգին ասում է, որ ինքնասպան է եղել:
Ֆիլմը ավարտվում է այդպես էլ չլուսաբանելով իրական եղելության մասին:
Դերերում [խմբագրել]
- Տոսիրո Միֆունե — ավազակ Տաձոմարու
- Մատիկո Կե — Մասակո Կանաձավա
- Մասայուկի Մորի — Տակեհիրո Կանաձավա
- Տակասի Սիմուրա — փայտահատ
- Մինորու Տիակի — հոգևորական
- Կիտիձիրո Ուեդա — գյուղացի
- Նորիկո Հոնմա — վհուկ
- Դայսուկե Կատո — ոստիկան
Մրցանակներ [խմբագրել]
Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 7 մրցանակ և ներկայացվել ևս 2-ի, որոնցից
- 1951 թ. - Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար
- 1951 թ. - Վենետիկի կինոփառատոնի 2 մրցանակ
- 1951 - ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միությունևայլն