Դերսու Ուզալա (ֆիլմ, 1975)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Դերսու Ուզալա (այլ կիրառումներ)
Դերսու Ուզալա
Дерсу Узала
Ժանր դրամա, արկածային
Երկիր ՍՍՀՄ
Թվական 1975
Լեզու ռուսերեն
Ռեժիսոր Ակիրա Կուրոսավա
Պրոդյուսեր Յեյտի Մացուե
Նիկոլայ Սիզով
Սցենարիստ(ներ) Ակիրա Կուրոսավա
Յուրի Նագիբին
Դերակատարներ Մաքսիմ Մունզուկ
Յուրի Սոլոմին
Օպերատոր Ֆեոդոր Դոբրոնրավով
Յուրի Գանտման
Ասակաձու Նակաի
Երաժշտություն Իսահակ Շվարց
Ընկերություն Մոսֆիլմ
Atelier 41
Daiei Studios
Տևողություն 144 րոպե
Բյուջե 4 000 000 դոլլար
IMDb ID 0071411
Կայք http://www.dersuuzala.info/
description

«Դերսու Ուզալա», սովետա-ճապոնական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1975 թվականին Ակիրա Կուրոսավայի կողմից Վ. Կ. Արսենևի ստեղծագործության մոտիվներով։ Ակիրա Կուրոսավայի միակ ֆիլմն է նկարահված լայնաֆորմատ 70 մմ-անոց սովետական կինոժապավենի վրա։

Սյուժեն[խմբագրել]

Ֆիլմում նկարագրվում է 1900-ականների սկզբին ռուս ճանապարհորդ և գրող Վլադիմիր Արսենևի հետաքրքիր ճանապորհորդության մասին, իսկ իրադարձությունների կենտրոնում ֆիլմի գլխավոր հերոս, տայգայում բնակվող, իմաստուն, բարի և խիզախ որսորդ Դերսու Ուզալան է, ով ուղեկցելով և օգնելով արշավախմբին դառնում է Արսենևի ընկերն ու բարեկամը, հարազատ դառնալով նաև արշավախմբի անդամներին։

Նրանց ճանապարհորդությունը ուսուրական տայգայով լի է վտանգավոր արկածներով, որն էլ կազմում է ֆիլմի սյուժեն։ Ֆիլմը Դերսու Ուզալայի աչքերով նկարագրում է մեզ շրջապատող աշխարհը, նկարագրելով մարդկային հարաբերությունների, ընկերության, անհատի մասին։

Ֆիլմը ստացել է 7 տարբեր կինոմրցանակ, այդ թվում 1 Օսկար, Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար անվանակարգում։

Դերերում[խմբագրել]