Անիտա Էկբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտա Էկբերգ
շվեդ.՝ Anita Ekberg
Էկբերգը 1956 թվականին
Հասակը169 սմ[1]
Ծնվել էսեպտեմբերի 29, 1931(1931-09-29)[2][3][4][…]
ԾննդավայրՄալմյո[2]
Մահացել էհունվարի 11, 2015(2015-01-11)[2][4][5][…] (83 տարեկան)
Մահվան վայրՌոկա-դի-Պապա, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա[2]
ԳերեզմանSkanör old cemetery[6]
ԿրթությունMalmö Borgarskola? և Q89903266?
ՔաղաքացիությունՇվեդիա Շվեդիա
Իտալիա Իտալիա
ԱզգությունՇվեդ
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունդերասանուհի, ֆոտոմոդել, կինոդերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից
Ակտիվ շրջան1953–2002
ԸնտրանիՔաղցր կյանք
Պատերազմ և խաղաղություն
Բոկաչչո 70
Ծնողներհայր՝ Գուստավ Ֆրեդրիկ Էկբերգ[6]
Ամուսին(ներ)Էնթոնի Սթիլ
(1956–59)
Ռիկ վան Նուտտեր
(1963–75)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0001179
Անիտա Էկբերգ՝ Վիքիպահեստ

Քերստին Անիտա Մարիաննե Էկբերգ[7](շվեդ.՝ Kerstin Anita Marianne Ekberg, սեպտեմբերի 29, 1931(1931-09-29)[2][3][4][…], Մալմյո[2] - հունվարի 11, 2015(2015-01-11)[2][4][5][…], Ռոկա-դի-Պապա, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա[2]), շվեդ դերասանուհի և մոդել։ Հանդիսատեսին առավել հայտնի է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմից։ Համարվել է 1960-ականների եվրոպական կինեմատոգրաֆիայի սեքս-խորհրդանիշերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Շվեդիայի Մալմո քաղաքում։ Եղել է ութ երեխաներից բաղկացած ընտանիքի վեցերորդ զավակը։ Դեռահաս տարիներին զբաղվել է մոդելի կարիերայով։ Մոր հորդորմամբ 1950 թվականին մասնակցում է «Միսս Մալմո» գեղեցկության մրցույթին, որտեղ գրավում է առաջին տեղը։ Տարածաշրջանային հաղթանակից հետո Էկբերգն հաղթանակ է տանում նաև «Միսս Շվեդիա» գեղեցկության մրցույթում, որից հետո մեկնում է Միացյալ Նահանգներ և ներկայացնում Շվեդիան «Միսս տիեզերքում»։ Մրցույթի եզրափակիչ վեցյակում հայտնվելուց հետո, Էկբերգը դերասանական պայմանագիր է կնքում «Universal Studios»-ի հետ՝ մերժելով Հովարդ Հյուզի «RKO» ստուդիայի կողմից առաջարկված պայմանագիրը։ Սկզբնապես Էկբերգի դերակատարումները խիստ էպիզոդիկ էին և մեծածավալ դերասանական խաղ չէին պահանջում։ Էկբերգն առաջին անգամ նկարահանվեց ռեժիսոր Ուիլյամ Ուելմանի «Արյունոտ նրբանցքը» կինոժապավենում 1955 թվականին։ Նրա շռայլ տաղանդը հաստատված է Կինգ Վիդորի «Պատերազմ և խաղաղություն» (1956), Ջոն Գիլինգի «Միջազգային ոստիկանություն» (1958), Ռոբերտ Օլդրիջի «Չորսը Տեխասի համար» (1964), Ֆրենկ Տաշլինի «Այբբենական սպանությունները (1966), Լուիջի Սկատիի «Ապակե սֆինքս» (1967), Լուչիանո Սալչեի «Ինչպես սովորեցի սիրել կանանց» (1972) և այլ կինոնկարներում։ Համառ, չընկճվող, իր ուժերին հավատացող դերասանուհին արտասովոր զարգացում ունեցավ՝ միայն մեկ տարում 1957 թվականին նկարահանվեց վեց տարբեր ռեժիսորների կինոնկարներում, ինչպես՝ Տերենս Յանգի «Քաջ Զարակը», Գերդ Օսվալդի «Երկուսով Փարիզում», Ռոբերտ Բրանդի «Միմիայն խարտյաշները», Ջոն Ֆարոուի «Ոչնչությունից խույս տվողները» և այլն։ Հոլիվուդում հինգ տարին անցկացնելուց հետո Էկբերգը տեղափոխվում է Հռոմ և բեկումնային դեր ստանում նշանավոր կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» (1960) ֆիլմում։ Հաջորդ 10 տարիներն Էկբերգն անցկացնում է Իտալիայում՝ նկարահանվելով շուրջ 20 ֆիլմում։ 70-ական թվականներին Էկբերգը համեմատաբար քիչ կինոնկարներում է նկարահանվում, սակայն 1987 թվականին կրկին համգործակցում է Ֆելլինիի հետ՝ նկարահանվելով «Հարցազրույց» ֆիլմում։

Շուրջ 50 տարին կինոասպարեզում մնալուց հետո 2002 թվականին Էկբերգը որոշում է հեռանալ դերասանական կարիերայից։

2011 թվականի դեկտեմբերին զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են այն մասին, որ 80-ամյա Էկբերգը գտնվում է «ծայրահեղ աղքատ վիճակում»[8]։ Կոտրված ազդրի պատճառով երեք ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո Էկբերգը պարզել էր, որ տունն ամբողջովին կողոպտվել էր, հափշտակվել էին կահույքն ու զարդերը, իսկ նրան պատկանող վիլլան մեծապես վնասվել հրդեհի պատճառով։ Էկբերգն օգնության հայտ է ներկայացնում «Ֆելինի հիմնադրամին», սակայն տվյալ կազմակերպությունը նույնպես ծանր ֆինանսական դրության մեջ էր գտնվում։

Շարունակական հիվանդությունների բարդությունների պատճառով Էկբերգը մահանում է 2015 թվականի հունվարի 11-ին՝ 83 տարեկանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կենսագրությունը IMDb.com կայքում»(անգլ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.repubblica.it/spettacoli/cinema/2015/01/11/news/morta_anita_ekberg-104708316/
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 アニタ・エクバーグさんが死去 女優 (яп.)日本経済新聞社, 2015.
  6. 6,0 6,1 6,2 Kerstin Anita Marianne Ekberg1931-09-29 — 2015-01-11Skådespelare, fotomodell
  7. «Անիտա Էկբերգ». «Նյու Յորք թայմս». Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  8. ««Քաղցր կյանք» ֆիլմի գեղեցկուհի օգնություն է հայցում». «Զի նյուզ». Հնդկաստան. 2011 թ․ դեկտեմբերի 23.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Էկբերգ» հոդվածին։