Բարնեթ (Լոնդոնի շրջան)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարնեթը (անգլ.՝ Barnet), շրջան է Լոնդոնի հյուսիսային մասում: Բարնեթը հաճախ անվանում են նաև «Ներքին Լոնդոն» և այն 1965թ-ից սկսած չի մտնում Լոնդոնի կոմսության մեջ: Շրջանը կազմվել է 1965թ-ի ապրիլի 1-ին, իսկ շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 86,74 կմ²: Շրջանի բնակչությունը 314,5 հազար է (2001թ-ի տվյալներով)[1]: Բարնեթի տարածքով անցնում է Լոնդոնի մետրոպոլիտենի հյուսիսային գիծը: