Ժան Պոլ Բելմոնդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Պոլ Բելմոնդո

Ժան Պոլ Բելմոնդո (ֆրանսերեն՝ Jean-Paul Belmondo ծնվել է 1933 թվականի ապրիլի 9-ին — ֆրանսիացի դերասան։

[խմբագրել] Կենսագրական

Ժան Պոլ Բելմոնդոն ծնվել է Նեյի-սյուր-Սենում 1933 թվականին, քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ 20 տարեկանում գերադասում է դերասանի մասնագիտությունը սպորտին։ Ընդունվում է Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ Ավարտելուց հետո աշխատում է թատրոնում։ Առաջին կինոդերը 1957 թվականին նկարահանված «Ոտքով, ձիով և ավտոմեքենայով» (ֆրանսերեն՝ À pied, à cheval et en voiture) կինոնկարում էր, սակայն կինոնկարի առաջին ցուցադրումից առաջ նրա խաղացած հատվածը կտրեցին։ Առավել նշանակալի դեր նրան հասավ «Եղիր գեղեցիկ և լռիր» (ֆրանսերեն՝ Sois belle et tais-toi) կինոնկարում։ 26-ամյա դերասանին հռչակ բերեց «Վերջին շնչով» (ֆրանսերեն՝ À bout de souffle) կինոնկարը:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով