Ջինա Լոլոբրիջիդա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ջինա Լոլոբրիջիդա | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Luigina Lollobrigida |
| Հասակը` | 165 սմ |
| Ծնվել է` | հուլիսի 4, 1927 |
| Ծնվելու վայր` | Սուբյակո, Լացիո, |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | Դերասանուհի, Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Լուսանկարչուհի |
| Ակտիվ շրջան | 1946-1997 |
| Ամուսին(ներ) | Միրկո Սկոֆիչ (1949–1971) ամուսնալուծվել է, (1 երեխա) |
| Երեխա(ներ) | 1 երեխա |
| էջ IMDb-ում | ID 0518178 |
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 93248 |
Ջինա Լոլոբրիջիդա (իտ.՝ Gina Lollobrigida, իսկական անուն ազգանունը` Լուիջի Լոլոբրիջիդա, հուլիսի 4, 1927, Սուբյակո, Լացիո, Իտալիա), իտալացի դերասանուհի և լուսանկարչուհի: Մեծ ճանաչման է հասել 1950-60 թթ.:
Ճանաչվել է իր ժամանակի ամենագեղեցիկ կանանցից մեկը, Իտալիայում մասնակցելով գեղեցկության մրցույթի գրավել է 3-րդ տեղը:
Խաղացել է մոտ 70 ֆիլմում, որոնցից առավել նշանավոր են «Ֆան-ֆան վարդակակաչ» (ռեժ. Քրիստիան Ժակ, Ժերար Ֆիլիպի հետ, 1952 թ.), «Հաց, սեր և ֆանտազիա» (ռեժ. Վիտորիո դե Սիկա, 1953 թ.), «Տրապեցիա» (ռեժ. Քերոլ Ռիդ, Բերտ Լանկաստերի ու Թոնի Քերթիսի հետ, 1956 թ.), «Փարիզի աստվածամոր տաճարը» (ռեժ. Ժան Դելանուա, Էնթոնի Քուինի հետ, 1956 թ.):
Մեդիաֆայլեր այստեղ՝ Ջինա Լոլոբրիջիդա