Հաց, սեր և ֆանտազիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հաց, սեր և ֆանտազիա Pane, Amore e Fantasia |
|
| Ժանր | Ռոմանտիկ կատակերգություն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1953 |
| Լեզու | իտալերեն |
| Ռեժիսոր | Լուիջի Կոմենչինի |
| Սցենարիստ(ներ) | Լուիջի Կոմենչինի Էտորե Մարգադոնա |
| Դերակատարներ | Ջինա Լոլոբրիջիդա Վիտորիո դե Սիկա |
| Օպերատոր | Արտուրո Գալեա |
| Երաժշտություն | Ալեսանդրք Չակոնինի |
| Ընկերություն | Titanus |
| Տևողություն | 93 րոպե |
| IMDb | ID 0046159 |
Հաց, սեր և ֆանտազիա (իտ.՝ Pane, Amore e Fantasia; Իտալիա, 1953), Լուիջի Կոմենչինի նկարահանած ռոմանտիկ կատակերգություն: Էկրան է բարձրացել 1953 թվականի դեկտեմբերի 22-ին: Առաջին հետպատերազմյան իտալական «ժողովրդական կատակերգություններից», որը մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Իտալիայում, այլև Եվրոպայում ընդհանրապես: Գլխավոր դերերում են այն ժամանակ նորաթուխ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան և հայտնի ռեժիսոր և դերասան Վիտորիո դե Սիկան: 1954 թվականին կինոնկարը «Բեռլինի կինոփառատոնում» արժանացել է «Արծաթե արջ» կինոմրցանակի: