Ժերար Ֆիլիպ
| Ժերար Ֆիլիպ | |
|---|---|
Ժ. Ֆիլիպը Վարշավայի թատրոնում, 1954 թ. լուսանկար |
|
| Բնագիր ԱԱՀ | Gérard Philipe |
| Հասակը` | 1,83 մ |
| Ծնվել է` | դեկտեմբերի 4, 1922 |
| Ծնվելու վայր` | Կանն, Ֆրանսիա |
| Վախճանվել է` | Փարիզ, Ֆրանսիա |
| Վախճանի օր` | նոյեմբերի 25, 1959 (36 տարեկան) |
| Ազգություն` | |
| Ակտիվ շրջան | 1944-1959 |
| Ամուսին(ներ) | Նիկոլ Ֆուրկադ (1951-ից մինչև իր մահը) |
| Երեխա(ներ) | Անն Մարի (ծն. 1954 թ.), Օլիվիե (ծն. 1956). |
| Պարգևներ և մրցանակներ` | 1 Սեզար |
| էջ IMDb-ում | ID 0679959 |
Ժերար Ֆիլիպ (ֆր.՝ Gérard Philipe, դեկտեմբերի 4, 1922, Կանն - Նոյեմբերի 25, 1959, Փարիզ), թատրոնի և կինոյի ֆրանսիացի վաղամեռիկ դերասան:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ժերար Ֆիլիպը ծնվել է Ֆրանսիայի Կանն քաղաքում: Դեռ պատանի հասակից նա հաճախում է դերասանական վարպետության դասերի, ապա սովորում Փարիզի Դրամատիկական արվեստի ինստիտուտում: 19 տարեկանում Նիցցա քաղաքի թատրոնում կայացավ նրա նորամուտը թատրոնում և նրան մեծ հաջողություն բերեց: Հաջորդ տարի արդեն նրան հրավիրեցին խաղալու Փարիզի ազգային թատրոնում: Առաջին անգամ որպես դերասան բեմ է դուրս եկել 1942 թվականին դերասանի դասընթացներ անցնելուց հետո Ժան Վիլարի թատրոնում: Առաջին դերը կինոյում խաղացել է 1944 թ. «Փոքրիկ առափնյա ծաղիկներ» ֆիլմում: Ժերար Ֆիլիպը համարվում էր Ֆրանսիայի ամենատաղանդավոր դերասաններից մեկը և նրա խաղը բարձր էր գնահատվում բոլորի կողմից:
1951 թվականին ամուսնում է դերասանուհի Նիկոլ Ֆուրկադի հետ և նրանք ունենում են 2 երեխա: Դերասանուհին Ժերարի խնդրանքով վերցնում է Աննա Ֆիլիպ կեղծանունը, հետագայում նա ամուսնու վերաբերյալ կենսագրական է գրում:
Մահացել է 1959 թվականին լյարդի քաղցկեղից: Իր հիվանդության մասին բժիշկները չէին հայտնել իրեն: Յուրաքանչյուր տարի Ռամաթյուելում, որտեղ թաղված է Ժերար Ֆիլիպը անցակցվում է թատերական փառատոն նվիրված նրա հիշատակին: Նրա անունով են կոչվում մի քանի թատրոն ու դպրոց Ֆրանսիայում, Բեռլինում նրա պատվին է կոչվում մշակութային կենտրոններից մեկը:
1986 թվականին նրա պատկերով նամականիշ է թողարկվում, իսկ 1995 թվականին կինոյի 100-ամյակի առթիվ Ֆրանսիական կառավարությունը թողարկում է թղթադրամներ, որոնցից մեկը նաև Ժերար Ֆիլիպի պատկերով:
Կարիերա և ֆիլմագրություն [խմբագրել]
Խաղացել է 35 ֆիլմում, առավել նշանավորներն են
| տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | ռեժիսոր | խաղընկերներ |
|---|---|---|---|---|
| 1950 | «Սատանայի գեղեցկությունը» | La Beauté du diable | Ռենե Կլեր | Միշել Սիմոն |
| 1950 | «Կարուսել» | La Ronde | Մաքս Օֆյուլս | Սիմոնա Սինյորե |
| 1951 | «Ջուլիետտա կամ բանալի դեպի երազատեսություն» | Juliette ou La clef des songes | Մարսել Կառնե | |
| 1952 | «Ֆանֆան վարդակակաչ» | Fanfan La Tulipe | Քրիստիան-Ժակ | Ջինա Լոլոբրիջիդա |
| 1956 | «Եթե մեզ պատմեին Փարիզի մասին» | Si Paris nous était conté | Սաշա Գիտրի | Լուի դը Ֆյունես Ժան Մարե |
| 1958 | «Կյանքը երկուսով» | La Vie à deux | Կլեմեն Դյուոր | Ֆեռնանդել Լուի դը Ֆյունես Ժան Մարե |
| 1958 | «Մոնպառնաս, 19» | Montparnasse 19 (Les Amants de Montparnasse) | Ժակ Բեքեր | Անուկ Էմե Լինո Վենտուրա Պիեռ Ռիշար |
| 1959 | «Վտանգավոր կապեր» | Les Liaisons Dangereuses | Ռոժե Վադիմ | Ժաննա Մորո Ժան-Լուի Տրենտինյան |
Գրականություն [խմբագրել]
- Capua, Michelangelo (2008). Gérard Philipe. Alessandria: Edizioni Falsopiano
- Sadoul, Georges (1962). Gérard Philipe. Belin: Henschelverlag
- Le Coz, Martine (March–April 1997). "Gérard Philipe, héros stendhalien". Avant-Scène du Cinéma (Paris)
- Stupková, Laurence (April 12, 2001). "Gérard Philippe : comédien français très aimé des Tchèques". Prague.http://www.radio.cz/fr/rubrique/faits/gerard-philippe-comedien-francais-tres-aime-des-tcheques