Ռենե Կլեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլեման (այլ կիրառումներ)
Ռենե Կլեման
ֆր.՝ René Clément
Ծնվել էմարտի 18, 1913(1913-03-18)[1][2][3][…]
ԾննդավայրԲորդո[4]
Մահացել էմարտի 17, 1996(1996-03-17)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրՄոնտե Կառլո
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
Պարգևներ
IMDbID ID 0167496

Ռենե Կլեման (René Clément, մարտի 18, 1913(1913-03-18)[1][2][3][…], Բորդո[4] - մարտի 17, 1996(1996-03-17)[1][2][3][…], Մոնտե Կառլո), ֆրանսիացի կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենե Կլեմանը ծնվել է 1913 թվականին Բորդոյում (Ֆրանսիա)։ Փարիզի գեղարվեստի դպրոցի ճարտարապետական դասընթացներից հրաժարվելով, նա աշխատանքի է անցնում կինոյում, որպես օպերատոր։ Սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցի ճարտարապետության բաժնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1937-1945 թվականներին նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում «Խնամիր քո ձախը», որն արժանացել է մրցանակի։ Կլեմանին ճանաչում բերած առաջին ռեժիսորական աշխատանքը «Ճակատամարտ ռելսերի վրա» (1946) ֆիլմն է, որ պատմում է գերմանական զավթիչների դեմ ֆրանսիացի երկաթուղայինների պայքարի մասին։ Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում երկրորդ համաշխարհային պատերազմի թեման («Նզովյալները», 1947 թվականին Կաննի երկրորդ միջազգային կինոփառատոնում արժանացել է Մեծ մրցանակի), «Հանգիստ հայրը (1946), «Ապակյա դղյակը» (1950), «Պարոն Ռիպուա (1954), «Ամբարտակ Խաղաղականի դեմ (1958), «Լիակատար արև» (1960), «Ինչ ուրախալի է ապրելը» (1961) «Արգելված խաղեր», 1952, «Օր և ժամ», (1963), «Արդյոք Փարիզը վառվում է (1966), «Անձրևի ճանապարհորդը» (1970), «Բարի օր» (1970), «Տունը ծառերի տակ (1971), «Նապաստակի վազքը դաշտի միջով» (1972), «Զոզոն և Պենելոպը» (1974), «Ձախակողմյան մարդը (1976 թվականին, ըստ Խոզե Լուիս դը Վիլալոնգայի համանուն վեպի) և «Արյունակիցը» (1977) կինոնկարները։ Է. Զոլայի լավագույն էկրանավորողն է («Ժեր-վեզա», 1956, ըստ «Թակարդ» վեպի)։ Ռենե Կլեմանը մեծ երախտիք ունի նաև դերասանական և ռեժիսորական կադրեր պատրաստելու գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Клеман Рене // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Կլեման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 478