Կոնստանցիա Մոցարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

գերմ.՝ Constanze Mozart[1]
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1762(1762-01-05)[2][3]
ԾննդավայրZell im Wiesental[4]
Մահացել էմարտի 6, 1842(1842-03-06)[5][2][3] (80 տարեկան)
Մահվան վայրԶալցբուրգ[4]
ԳերեզմանSt. Sebastian's Cemetery
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունօպերային երգչուհի և գրող
ԱմուսինՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ և Georg Nikolaus von Nissen?
Ծնողներհայր՝ Franz Fridolin Weber?, մայր՝ Cäcilia Weber?
ԵրեխաներԿառլ Թոմաս Մոցարտ և Ֆրանց Քսավիեր Վոլֆգանգ Մոցարտ
 Constanze Mozart Վիքիպահեստում

Կոնստանցիա Մոցարտ (գերմ.՝ Maria Constanze Caecilia Josepha Johanna Aloisia), հունվարի 5, 1762(1762-01-05)[2][3], Zell im Wiesental[4] - մարտի 6, 1842(1842-03-06)[5][2][3], Զալցբուրգ[4]), երգչուհի, մեմուարիստ։

Կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կինը, Կարլ Մարիա ֆոն Վեբերի զարմուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանցիան Ֆրանց Ֆրիդոլին Վեբերի ընտանիքի չորս աղջիկներից երրորդն էր։ Մեծացել է Մանհայմում, որտեղ հայրն աշխատում էր որպես թատրոնի կոնտրաբասիստ և հուշարար։ Մոցարտի հետ առաջին անգամ հանդիպել է թատրոնում 1777 թվականին, թեև այդ ժամանակ կոմպոզիտորը սիրահարվել է նրա ավագ քրոջը՝ Ալոիզիային, որը նույն թատրոնի նախկին օպերային երգչուհին էր։

Երկրորդ անգամ նրանք հանդիպել են 1781 թվականին, երբ Կոնստանտիայի ընտանիքը տեղափոխվել է Վիեննա։ Ալոիզան այդ ժամանակ արդեն ամուսնացած էր։ Մոցարտը որոշ ժամանակ ապրել է նրանց տանը, հետո բամբասանքների պատճառով ստիպված է եղել լքել նրանց, սակայն շուտով՝ 1782 թվականի օգոստոսի 4-ին, ամուսնացել է Կոնստանցիայի հետ՝ առանց ծնողների թույլտվությունը ստանալու։ Երաժշտագետները ընդունում են այն ազդեցությունը, որը Կոնստանցիան ունեցել է Մոցարտի ստեղծագործական ոգեշնչման վրա։

Մոցարտի հետ ավելի քան ութ տարվա համատեղ կյանքի ընթացքում Կոնստանցիան 6 անգամ երեխայի է սպասել, սակայն երեխաներից չորսը մահացել է մանուկ հասակում։ Բացի այդ, ամուսնության վերջին տարիներին նա տանջվել է հաճախակի ուղևորություններից և ֆինանսական խնդիրներից, իսկ 1791 թվականին՝ Մոցարտի մահից հետո, մենակ է մնացել երկու երեխաների և ամուսնու չվճարված պարտքերի հետ։ Կարիքից դրդված՝ նա քույրերի՝ Ժոզեֆայի և Ալոիզիայի հետ կազմակերպել է մի քանի համերգային շրջագայություն, որտեղ կատարվել են Մոցարտի ստեղծագործությունները, իսկ 19-րդ դարի վերջին վաճառել է Մոցարտի ստեղծագործությունների ձեռագրերը։

1809 թվականին Կոնստանցիան Բրատիսլավայում ամուսնացել է դանիացի դիվանագետ Գեորգ Նիկոլաուս Նիսենի հետ, որի հետ մեկ տարի անց մեկնել է Կոպենհագեն։ 1824 թվականի օգոստոսին զույգը տեղափոխվել է Զալցբուրգ, որտեղ Կոնստանցիան ամուսնու հետ սկսել է աշխատել Մոցարտի կենսագրության վրա։ Նիսենը մահացել է 1826 թվականին, իսկ Կոնստանցիան երկու տարի անց հրատարակել է կենսագրությունը։ Մոցարտի կյանքի և ստեղծագործության հետազոտողները չափազանց զգույշ են վերաբերում այդ կենսագրությանը․ Կոնստանցիան հակված էր Մոցարտի նամակներից ջնջել իրեն դուր չեկած հատվածները։ Կենսագրության մեջ ևս, ինչպես գրում է Ալֆրեդ Էյնշտեյնը, կային «լռության, կոծկումի և նույնիսկ կեղծիքի հատվածներ»։ Հենց Կոնստանցիային է պատկանում Մոցարտի կյանքի մի քանի ոչ ճշմարտանման անեկդոտ, որոնք նյութ են ծառայել նրա վաղ կենսագրությունների համար[6][7]։

Կոնստանցիան թաղվել է Զալցբուրգի՝ Մոցարտների տոհմական դամբարանում։

Կերպար կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Salzburgwiki (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11873721X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Эйнштейн А. Моцарт. Личность. Творчество/ Пер. с нем. = Mozart. Sein Charakter. Sein Werk. — М.: Музыка, 1977. — С. 83, 88. — 454 с.
  7. Штейнпресс Б. С. Моцарт В. А. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 3. — С. 701.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Constantin von Wurzbach: Mozart, Constanze. In: Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. Band 19, Verlag L. C. Zamarski, Wien 1868, S. 295—297.
  • Erich Valentin: Das Testament der Constanze Mozart-Nissen. Mit biographischen Notizen über Constanze und Georg Nikolaus Nissen. In: Neues Mozart-Jahrbuch. 2, 1942, ZDB-ID 206550-2, S. 128—175.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Antonicek Th. «Nissen, Konstanze von». Österreichisches Biographisches Lexikon 1815-1950 [2003-]. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  • «Mozart, Constanze». Landeskunde Entdecken Online - Baden-Württemberg (LEO-BW) [2015-]. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  • «Mozart, Constanze». Bayerisches Musikerlexikon Online (BMLO) [2005-]. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  • «Mozart, Constanze». Personendatenbank der Landesbibliographie Baden-Württemberg [2011-]. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանցիա Մոցարտ» հոդվածին։