Աֆրիկական թագուհին
| Աֆրիկական թագուհին The African Queen |
|
| Ժանր | արկածային, դրամա, սիրավեպ |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1951 |
| Պրեմիերա | փետրվարի 20, 1952 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջոն Հյուսթոն |
| Պրոդյուսեր | Ջոն Վուլֆ |
| Սցենարիստ(ներ) | Ջոն Հյուսթոն Սեսիլ Սկոտ Ֆորեսթեր |
| Դերակատարներ | Համֆրի Բոգարտ Քեթրին Հեփբորն |
| Օպերատոր | Ջեք Կարդիֆֆ |
| Երաժշտություն | Ալան Գրեյ |
| Մոնտաժ | Ռալֆ Կեմպլեն |
| Ընկերություն | Romulus Films Horizon Pictures |
| Տևողություն | 105 րոպե |
| IMDb | ID 0043265 |
| Կայք | http://www.african-queen-movie.com/ |
«Աֆրիկական թագուհին» (անգլ.՝ The African Queen), 1951 թվականին ռեժիսոր Ջոն Հյուսթոնի նկարահանած ֆիլմ, Հոլիվուդի անցյալի աստղեր Համֆրի Բոգարտի և Քեթրին Հեփբորնի գլխավոր դերակատարմամբ:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 1914 թվականին Հարավային Աֆրիկայում: Կապիտան Չառլի Օլնատը իր «Աֆրիկական թագուհի» անունը կրող փոքրիկ նավով լողում է գյուղերից մեկի մոտակայքով, որտեղ քրիստոնեական առաքելությունով են գտնվում եղբայր ու քույր Սեմուել և Ռոուզ Սեյերը:
Մի անգամ գերմանացի զինվորները մտնում են այդ գյուղ և հրկիզում են այն` հեռացնելով բնակիչներին այնտեղից: Ռոուզը և Սեմուելը գյուղում մնում են մենակ: Սեմուելը հիվանդանում է և մահանում: Ռոուզը Չառլիի հետ փախչում է: Ռոուզը, ցանկանալով օգնել Անգլիային Գերմանիայի դեմ պատերազմում, որոշում է վնասել գերմանական «Լուիզա» նավը: Թեպետ Չառլին դեմ է լինում այդ որոշմանը,քանի որ հասկանում է, թե ինչ է իրենց սպասվում, սակայն համաձայնվում է:
Սկսվում է հարբեցող Չառլիի և համեստ միսիոներ Ռոուզի վտանգներով լի արկածային ճանապարհորդությունը «Աֆրիկական թագուհի» նավով: Չնայած նրանց տարբեր խառնվածքների և բնավորության հետ կապված ծագող վեճերի, նրանց միջև սիրավեպ է սկսվում:
Այդտեղից սկսում են ծավալվել ֆիլմի հիմնական իրադարձությունները ...
Դերերում [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Համֆրի Բոգարտ | Չառլի Օլնատ |
| Քեթրին Հեփբորն | Ռոուզ Սեյեր |
| Ռոբերտ Մոռլի | Սեմուել Սեյեր |
| Պիտեր Բուլլ | «Լուիզա» նավի կապիտան |
| Թեոդոր Բիկել | առաջին սպա |
| Ուոլտեր | երկրորդ սպա |
| Պիտեր Սուենիկ | սպա |
| Ռիչարդ Մարներ | սպա |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Մրցանակներ [խմբագրել]
Ֆիլմը ստացել է 1 Օսկար
- Օսկար լավագույն դերասանի համար - (Համֆրի Բոգարտ)
ներկայացված է եղել է ևս 3 անվանակարգերում`
- Օսկար լավագույն դերասանուհու համար - (Քեթրին Հեփբորն)
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - (Ջոն Հյուսթոն)
- Օսկար լավագույն հարմարեցված սցենարի համար - (Ջոն Հյուսթոն, Ջեյմս Էյջի)
- ներկայացվել է 3 BAFTA-ի
- 1994 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում
Վարկանիշային ցանկեր [խմբագրել]
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ֆիլմը 17 և 65-րդ տեղում է համատասխանաբար 1998 և 2007 թթ. ցուցակներում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմերի ցանկում 14-րդն է
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 48-րդն է
Արտաքին հղումներ [խմբագրել]
- ֆիլմի պաշտոնական կայք
- Աֆրիկական թագուհին(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Աֆրիկական թագուհին»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
Գրականություն [խմբագրել]
Catherine Henry The African Queen // International Dictionary of Films and Filmmakers USA: St. James Press, 2000. — Т. 1. — С. 12-14. — ISBN 1-55862-449-X.