Բելա Բոնդի
| Բելա Բոնդի | |
|---|---|
դերասանուհի |
|
| ԱԱՀ՝ | Բելա Բոնդի |
| Ծննդյան օր՝ | մայիսի 3, 1889 |
| Ծննդավայր՝ | Ինդիանա, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | հունվարի 11, 1981 (91 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Վուդլանդ Հիլզ, Լոս Անջելես, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
| Ազգություն | |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
Էմմի (1977) |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Բելա Բոնդի ( անգլ.՝ Beulah Bondi, մայիսի 3, 1889 — հունվարի 11, 1981), ամերիկացի դերասանուհի:
Բովանդակություն |
Կենսագրություն և կարիերա [խմբագրել]
Բելա Բոնդին ծնվել է 1889 թվականին, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Վալպարաիսո քաղաքում` Ադոլֆա Բլոնդիի և Էվա Մերբլի ընտանիքում[1]: Դերասանական կարիերան նա սկսել է մանուկ հասակից` արդեն 7 տարեկանում մասնակցելով իր հարազատ քաղաքի օպերային թատրոնում բեմադրված «Փոքրիկ լորդ Ֆաունտելրոյ» ներկայացմանը: 1918 թվականին ավարտել է Վալպարաիոսի համալսարանը` ստանալով բակալավրի որակավորում բանախոսական արվեստի մասնագիտությամբ:
Կինոյում նորամուտը կայացել է 1931 թվականին «Փողոցային տեսարան» ֆիլմում: 1936 թվականին Բելա Բոնդին դարձավ մեկն այն հինգ դերասանուհիներից, ովքեր ներկայացվեցին Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի նոր ստեղծված անվանակարգում` «Թեթև վարքի տեր հիանալի կինը» ֆիլմի համար: 2 տարի հետո մեկ անգամ ևս ներկայացվում է Օսկարի նույն անվանակարգում «Մարդկայի սրտերի համար» ֆիլմում խաղացած դերի համար:
Կինոյում հաճախ է մարմնավորել գլխավոր հերոսների մայրերին: Այսպես օրինակ դերասան Ջեյմս Ստյուարտի մոր դերը նա խաղացել է հետևալ 4 ֆիլմերում` «Այս հրաշալի կյանքը», «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Մարդկային սրտերի համար» և «Լեդիի կենդանացումը»:
Վերջին դերը մեծ էկրանին Մարտի Կորին Ուոլտոնի դերն էր «Ուոլտոնները» հեռուստատեսային սերիալում, որտեղ նա խաղացել է երկու դրվագներում` 1974 և 1976 թվականներին: Իսկ 1977 թվականին այդ դերի համար ստացել է «Էմմի» մրցանակ, որպես դրամատիկ սերիալի լավագույն հրավիրված դերասանուհի:
Չնայած նրան, որ ֆիլմերում նա հաճախ է կերտել մոր դերեր, իրական կյանքում երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել: Մահացել է 91 տարեկանում` թոքերի հիվանդությունից, որի պատճառ էր հանդիսացել իր կատվի վրա ընկնելը:
Կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար Բելա Բոնդին Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Ընդհանուր թվով խաղացել է մոտ 80 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում:
Առավել նշանավոր ֆիլմերն են.
| տարի | ֆիլմ | ռեժիսոր | խաղընկերներ |
|---|---|---|---|
| 1931 | «Էռռոուսմիթ» | Ջոն Ֆորդ | Ռոնալդ Կոլման Հելեն Հայս |
| 1936 | «Միայնակ սոճու արահետը» | Հենրի Հաթաուեյ | Հենրի Ֆոնդա Սեմուել Հինդս |
| 1936 | «Թեթև վարքի տեր հիանալի կինը» | ||
| 1937 | «Սալեմի աղջիկը» | Ֆրենկ Լլոյդ | Կլոդետ Կոլբեր |
| 1937 | «Զիջիր տեղդ վաղվա օրվան» | Լեո ՄակՔերի | Թոմաս Միտչել |
| 1938 | «Լեդիի կենդանացումը» | Ջորջ Սթիվենս | Ջեյմս Ստյուարտ Ջինջեր Ռոջերս |
| 1938 | «Մարդկային սրտերը» | Կլարենս Բրոուն | Ջեյմս Ստյուարտ Չառլզ Քոբեռն |
| 1938 | «Քույրերը» | Անատոլ Լիտվակ | Բեթ Դևիս Հենրի Տրևերս |
| 1939 | «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» | Ֆրենկ Կապրա | Ջեյմս Ստյուարտ Ջին Արթուր Կլոդ Ռեյնս Թոմաս Միտչել Կլոդ Ռեյնս |
| 1943 | «Պահակություն Հռենոսի վրա» | Հերման Շումլին | Բեթ Դևիս |
| 1946 | «Այս հրաշալի կյանքը» | Ֆրենկ Կապրա | Ջեյմս Ստյուարտ Դոննա Ռիդ Լայոնել Բերիմոր Թոմաս Միտչել Հենրի Տրևերս Ուորդ Բոնդ Գլորիա Գրեհեմ Ֆրենկ Ֆայլեն Սեմուել Հինդս |