Ավտոարշավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոարշավ կամ ավտոմոբիլային սպորտ, տեխնիկական մարզաձև, որը ներառում է մրցումներ սերիական, սրընթաց և մարզական մեքենաներով։

Բովանդակություն

Տեսակները [խմբագրել]

  • Խճուղային-օղակապտույտ
  • Խճուղային-գծային
  • Մրցուղային
  • Ձևավոր վարման
  • Կարտինգ
  • Բազմամարտ և այլն։

Ավտոսպորտը Հայաստանում [խմբագրել]

Հայաստանում առաջին ավտոարշավը կայացել է 1929-ին` Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ստեփանավան-Գյումրի-Արթիկ-Ապարան-Աշտարակ-Երևան ուղիով։

Հայաստանում ավտոակումբները ստեղծվել են 1935-ին։

Ավտոմոբիլային սպորտի ԽՍՀՄ չեմպիոններ են դարձել հայազգիներ Հ. Զարգարյանը, Գ. Դերմանյանը, Հ. Հարությունյանը (1964-1970), Է. Սրապիոնյանը, Վ. Քիրաջյանը, Շ. Հովսեփյանը (1970), Ս. Բայբուրթյանը (1971) և այլք։[1]

Տես նաև [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 46։

Արտաքին հղումներ [խմբագրել]