Սառնարյուն Լյուկը
| Սառնարյուն Լյուկը Cool Hand Luke |
|
![]() |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1967 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ստյուարտ Ռոզենբերգ |
| Պրոդյուսեր | Գորդոն Քերրոլ |
| Սցենարիստ(ներ) | Ֆրենկ Պիրսոն Դոնն Պիրս |
| Դերակատարներ | Փոլ Նյուման Ջորջ Քենեդի |
| Օպերատոր | Կոնրադ Հոլլ |
| Երաժշտություն | Լալո Շիֆրին |
| Ընկերություն | Warner Brothers |
| Տևողություն | 126 րոպե |
| IMDb | ID 0061512 |
Սառնարյուն Լյուկը (մյուս անվանումը` «Լյուկ-սառը ձեռքը») ամերիկյան ֆիլմ նկարահանված 1967 թվականին Փոլ Նյումանի գլխավոր դերակատարմամբ:
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմի հերոսը ուժեղ կամքի տեր բնավորությամբ, հանգիստ և ժպտադեմ Լյուկ Ջեքսոնն է (Փոլ Նյուման), ով հայտնվում է ուղղիչ աշխատանքային գաղութում մանր խուլիգանության համար: Գաղութում արտաքինից ամեն ինչ հանգիստ է թվում, սակայն բանտի տնօրինությունը իրականում դաժան անձինք են: Իսկ բանտարկյալներ` որոնց գլխավորն է Դրագլայնը (Ջորջ Քենեդի) ապրում են իրենց օրենքներով:
Ամեն ինչ բանտում ընթանում է իր հունով, բանտարկյալները առավոտյան մեկնում են տարբեր աշխատանքի` հիմնականում ճանապարհների կառուցման և վերանորոգման: Լյուկը կարճ ժամանակում դառնում է բանտարկյալների ամենաքաջալերող ընկերն ու բանտի ամենազավեշտալի անձը: Նա իր հնարամիտ արարքներով, դիմացկունությամբ, սառնարյուն գործողություններով ու համառությամբ զարմացնում է բանտարկյալ ընկերներին: Նրան կնքում են «սառնարյուն» («սառը ձեռք») մականունով: Մի անգամ գրազի դիմաց նա 1 ժամվա մեջ ուտում է 50 ձու: Մեկ ուրիշ անգամ նա ձեռնամարտի է բռնվում ամենաուժեղ բանտարկյալի` Դրագլայնի հետ, ով չնայած անթիվ հարվածներ է հասցնում իրեն, սակայն նա այդպես էլ չի ընկնում գետին:
Նրա միակ հարազատը հաշմանդամ մայրն էր` Առլետը, ով այցելում է իրեն տեսակցությոննների ժամանակ: Մի անգամ նա նամակ է ստանում, որ մայրը մահացել է: Իմանալով այդ մասին բանտի ղեկավարությունը նրան ուղարկում է մենախուց, որպեսզի իրենց կարծիքով բանտարկյալին ավելի հեշտ լինի:
Սակայն մենախուցում մնալը նրա վրա հակառակ ազդեցություն է գործում և նրա ներքնաշխարհը տակնուվրա է լինում: Խցից դուրս գալուց հետո նա ճարպկորեն դիմում է փախուստի: Նրան հետապնդում են հատուկ վարժեցրած շներով և բռնում: Ըստ բանտի օրենքների նրան ոտքերին շղթա են անցկացնում, որպես փախստական, իսկ կալանքի ժամկետը երկարացնում:
Այդ դեպքից հետո բանտապետերը նրան սկսում են դաժան վերաբերվել, ենթարկելով տանջանքների ու հնարավորությունը բաց չեն թողնում նրան երկար աշխատեցնել: Լյուկը սակայն չի կոտրվում և չնայած ուժեղ հսկողությանը կրկին փախուստի է դիմում ...
Դերերում [խմբագրել]
- Փոլ Նյուման - Լյուկ
- Ջորջ Քենեդի - Դրագլայն
- Լու Անտոնիո - Կոկո
- Ռոբերտ Դրայվաս - շատախոս Սթիվ
- Ստրոզեր Մարտին - պահակախմբի պետ
- Դենիս Հոփեր - Բաբալուգատս
- Ջո Վան Ֆլիտ - Առլետ, Լյուկի մայր
- Քլիֆթոն Ջեյմս - Քարր
- Մորգան Վուդվարդ - բոսս Գոդֆրի
- Լյուկ Էսքյու - բոսս Պոլ
- Մարկ Կեվելլ - «ճագարիկ»
- Ռիչարդ Դավալոս - կույր Դիկ
- Ռոբերտ Դոններ - բոսս «կարճլիկ»
- Ուորրեն Ֆիններտի - Տատու
- Դին Սթենթոն - «թափառաշրջիկ»
Մրցանակներ և փաստեր [խմբագրել]
- ներկայացվել է Օսկարի 4 անվանակարգում, դերասան Ջորջ Քենեդին Օսկար է ստացել լավագույն երկրորդական դերի համար անվանակարգում.
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցուցակներում ֆիլմը ընդգրկված է հետևալ տեղերում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկ - 71-րդ տեղ.
- Փոլ Նյումանի հերոս Լյուկը Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում 30-րդ տեղում է դրական հերոսների ցանկում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում առկա է ֆիլմից հետևալ խոսքը - Այս դեպքում մենք ունենք փոխադարձ հասկացվածության բացակայություն (Մարտին Ստրոզեր)
1990 թվականին ֆիլմը ներառվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում.
