Որոնողները (ֆիլմ, 1956, ԱՄՆ)
-
Այս հոդվածը 1956 թվականի ամերիկյան «Որոնողները» ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Որոնողները (այլ կիրառումներ)։
| Որոնողները The Searchers |
|
| Ժանր | վեստեռն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1956 |
| Պրեմիերա | մարտի 13, 1956 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջոն Ֆորդ |
| Պրոդյուսեր | Կոռնելիուս Վանդերբիլտ Ուիթնի Մերիան Կուպեր |
| Սցենարիստ(ներ) | Ֆրենկ Նյուջենտ Ալան Լե Մեյ (վեպ) |
| Դերակատարներ | Ջոն Ուեյն Ջեֆրի Հանտեր |
| Օպերատոր | Ուինտոն Հոչ |
| Մոնտաժ | Ջեք Մյուրեյ |
| Ընկերություն | Warner Bros. Pictures C.V. Whitney Pictures |
| Տևողություն | 119 րոպե |
| Բյուջե | 3,750,000 |
| IMDb | ID 0049730 |
Որոնողները (անգլ.՝ The Searchers), 1956 թվականին ռեժիսոր Ջոն Ֆորդի նկարահանած վեստեռն ժանրի ամերիկյան ֆիլմ, Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ն տեղում է որպես վեստեռն:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ամերիկյան բանակի սպա Իթա Էդվարդսը երկար տարիների բացակայությունից հետո վերադառնում է Տեխաս եղբոր Աարոնի տուն: Հնդկացիական կոմանչի ցեղերը հարձակվում են նրա տան վրա, սպանում Աարոնին, Մարտիին և նրանց որդուն, իսկ աղջիկներին՝ Լյուսիին և Դեբբին առևանգում են: Ռեյնջերների ջոկատը սկսում է հետապնդումը գտնելու համար աղջիկներին: Շուտով Լյուսինն մեռած են հայտնաբերում:
Դեբբիի որոնումներին մնում են միայն Իթանն ու Մարտին Պոլին: Որոնումները տևում են երկար տարիներ, սակայն Իթանն ու Մարտինը շարունակում են փնտրել Դեբբին ...
Դերակատարներ [խմբագրել]
- Ջոն Ուեյն — Իթան Էդվարդս
- Ջեֆրի Հանտեր — Մարտին Պոլի
- Վերա Մայլզ — Լորի Յորգենսեն
- Ուորդ Բոնդ - Սեմյուել Ջոնսթոն Քլեյթոն
- Նատալի Վուդ - մեծահասակ Դեբբի Էդվարդս
- Ջոն Քուեյլեն - Լարս Յորգենսեն
- Պլայվ Քերի - միսսիս Յորգենսեն
- Հենրի Բրենդոն — «Սպի» առաջնորդ
- Քեն Քերթիս - Չառլի Մակկորի
- Հարրի Քերի կրտսեր - Բրեդ Յորգենսեն
- Անտոնիո Մորենո - Էմիլիո Գաբրիել Ֆեռնանդես Ի Ֆիգերոա
- Հենք Ուորդեն — Մոուզ Հարփեր
- Ուոլտեր Քեյ — Աարոն Էդվարդս
- Դորոտի Ջորդան - Մարթա Էդվարդս
- Պիպպի Սքոթ - Լյուսի Էդվարդս
- Պատրիկ Ուեյն - լեյտենանտ Գրինհիլ
- Լանա Վուդ - մանուկ Դեբբի Էդվարդս
Ֆիլմը վարկանիշային ցանկերում [խմբագրել]
«Որոնողները» ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևալ տեղերում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր, 1997 թ. ցանկում - 96, 2007 թ. ցանկում - 12
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 1- տեղում է վեստեռն ժանրի ֆիլմերում
ֆիլմը ներկայացված է եղել հետևալ ցանկերում
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ, Ջոն Ուեյնի հերոս Իթան Էդվարդսը ներկայացված է եղել որպես դրական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի մեջ ներկայացվել է Ջոն Ուեյնի «Գնանք տուն, Դեբբի» խոսքը
1989 թվականին ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում
Կադրեր ֆիլմից [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- The Searchers: Screenplay, by Frank S Nugent, Alan Le May, John Ford. Published by Warner Bros, 1956. Online Version
- Pippin, Robert B. Hollywood Westerns and American Myth: The Importance of Howard Hawks and John Ford for Political Philosophy (Yale University Press, 2010) 208 pp.
Արտաքին հղումներ [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Որոնողները (ֆիլմ, 1956, ԱՄՆ) կատեգորիայում։ |
- Որոնողները(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Որոնողները»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «Որոնողները»(անգ.) ֆիլմը Allmovie կայքում: