Ուղիղ կեսօրին
| Ուղիղ կեսօրին High Noon |
|
| Ժանր | վեստեռն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1952 |
| Պրեմիերա | հուլիսի 30, 1952 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ֆրեդ Ցինեման |
| Պրոդյուսեր | Սթենլի Կրամեր Կառլ Ֆորման |
| Սցենարիստ(ներ) | Կառլ Ֆորման Ջոն Կանինգհեմ |
| Դերակատարներ | Գերի Կուպեր Գրեյս Քելլի |
| Օպերատոր | Ֆլոյդ Քրոսբի |
| Երաժշտություն | Դմիտրի Տյոմկին |
| Մոնտաժ | Էլմո Ուիլյամս Հարրի Հերշտադ |
| Ընկերություն | Stanley Kramer Productions |
| Տևողություն | 85 րոպե |
| Բյուջե | 750,000 |
| Շահույթ | 18,000,000 |
| Տեղայնացնող | United Artists |
| IMDb | ID 0044706 |
Ուղիղ կեսօրին (անգլ.՝ High Noon), 1952 թվականին ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանի նկարահանած վեստեռն ժանրի ամերիկյան ֆիլմ, պատմության լավագույն վեստեռններից մեկը, արժանացել է 4 Օսկարի:
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Շերիֆ Ուիլ Քեյնը իր հարսանիքի օրը տեղեկանում է,որ քաղաք է գալիս հանցագործ Ֆրենկ Միլլերը իր ընկերների հետ, ում մի անգամ ձերբակալել էր Քեյնը: Միլլերի ավազակախմբի 3 անդամներ սպասում են նրան գնացքի կայարանում, որը պետք է ժամանի ուղիղ կեսօրին: Քեյնի հարսնացուն` Էմին և ընկերները համոզում են նրան լքել քաղաքը: Նա սկզբում համաձայնվում է և կառքով մեկնում է քաղաքից կնոջ հետ: Սակայն ճանապարհի կեսից նրանք հետ են վերադառնում քաղաք, Ուիլը որոշում է չթողնել քաղաքը ավազակներին:
Էմին չի համաձայնվում այդ որոշման հետ և որոշում է մեկնել քաղաքից այդ նույն գնացքով: Քեյնը մտատանջության մեջ այնուամենայնիվ մնում է քաղաքում և փորձում է քաղաքի բնակիչների մեջ իրեն օգնական փնտրել ավազակների հետ պայքարելու համար, սակայն ապարդյուն:
Արդյունքում նա մենակ է մնում 4 ավազակների դեմ և կարողանում է սպանել նրանցից 3-ին: Կենդանի մնացած ավազակը պատանդ է վերցնում Էմիին, ով վերջին պահին վերադարձել էր քաղաք ամուսնու մոտ: Ատրճանակի սպառնալիքի տակ Ուիլը դուրս է գալիս նրա դեմ, և վերջին պահին Էմիին հաջողվում դուրս պրծնել ավազակի ձեռքից և Ուիլը կարողանում է սպանել վերջին ավազակին:
Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Ուիլը գետին է նետում շերիֆի իր աստղը և կնոջ հետ մեկնում քաղաքից:
Դերերում [խմբագրել]
- Գերի Կուպեր — Ուիլ Քեյն
- Գրեյս Քելլի — Էմի Ֆաուլեր
- Քեթի Հուրադո — Հելեն Ռամիրես
- Լլոյդ Բրիջես — Հարվի Պել
- Իեն Մակդոնալդ — Ֆրենկ Միլլեր
- Թոմաս Միտչել — Ջոնաս Հենդերսոն
- Օտտո Կրյուգեր — դատավոր Պերսի Մետրիկ
- Լոն Չեյնի կրտսեր - Մարտին Հոու
- Հարրի Մորգան - Սեմ Ֆուլլեր
- Իվ Մակվիգ — Միլդրեդ Ֆուլլեր
- Լա Վան Կլիֆ — Ջեք Կոլբի
- Ռոբերտ Ուիլք — Պիրս
- Շեբ Վուլի — Բեն Միլլեր
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Մրցանակներ [խմբագրել]
Ֆիլմը ընդհանուր թվով ստացել է 12 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 8-ի, որոնց թվում`
ստացել է 4 Օսկար
- Օսկար լավագույն դերասանի համար - Գերի Կուպեր
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Էլմո Ուիլյամս և Հարրի Հերշտադ Элмо Уильямсу и Гарри Герстаду за лучший монтаж
- Օսկար լավագույն երգի համար - Դմիտրի Տյոմկին (երաժշտություն) և Նեդ Վաշինգտոն (բառեր)
ներկայացվել է եղել ևս 3-ի
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր - Ֆրեդ Ցինեման
- Օսկար լավագույն ադապատցված սցենարի համար - Կառլ Ֆորման
ստացել է 4 Ոսկե Գլոբուս
- Դրամայի լավագույն դերասան - Գերի Կուպեր
- Լավագույն օպերատոր - Ֆլոյդ Քրոսբի
- Լավագույն երաժշտություն - Դմիտրի Տյոմկին
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Քեթի Հուրադո, ներկայացված է եղել ևս 3-ի
Ստացել է նաև ԱՄՆ-ի գրողների գիլդիայի 1 մրցանակ, 1 Բոդիլ և այլն:
Վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Ֆիլմը ներառված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևալ տեղերում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 33, 1998 թ. ցանկ և 27, 2007 թ. ցանկ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմեր - 20
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 2-րդն է վեստեռների ցանկում
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Գերի Կուպերի հերոս Ուիլ Քեյնը 5-րդն է որպես դրական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 27
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգեր - 25
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտություններ - 10
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգեր - Թեքս Ռիտերի The Ballad of High Noon երգը 25-րդ տեղում է
Կադրեր ֆիլմից [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ուղիղ կեսօրին(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Ուղիղ կեսօրին»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «Ուղիղ կեսօրին»(անգ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Ուղիղ կեսօրին(անգ.) ֆիլմը Rotten Tomatoesկայքում