Սայրի վազորդ
| Սայրի վազորդ |
|
| Երկիր | ԱՄՆ |
|---|---|
| Պրեմիերա | Հունիսի 25, 1982 (ԱՄՆ) |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ռիդլի Սկոտ |
| Պրոդյուսեր | Մայքել Դիլի |
| Դերակատարներ | Հարիսոն Ֆորդ Ռուտգեր Հաուեր Շան Յանգ Էդվարդ Ջեյմս Օլմոս Մ. Էմմետ Ուալշ Դերիլ Հանա |
| Երաժշտություն | Վանջելիս |
| Մոնտաժ | Թերի Ռալինգզ Մարշա Նակաշիմա Լես Հիլի (ռեժ. կտրվածք) |
| Ընկերություն | Warner Bros. |
| Տևողություն | ԱՄՆ կտրվածք՝ 116 րոպե Միջազգային կտրվածք՝ 117 րոպե Ռեժիսորի կտրվածք՝ 116 րոպե Վերջին կտրվածք՝ 117 րոպե |
| Բյուջե | $28,000,000 |
Սայրի վազորդ- ը (անգլերեն՝ Blade Runner) 1982 թվականի ամերիկական գիտաֆանտաստիկ կինոնկար է, որի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը, դերակատարներն են՝ Հարիսոն Ֆորդը, Ռուտգեր Հաուերը, և Շան Յանգը:
Սցենարը գրել են Համպտոն Ֆանչերը և Դեյվիդ Փիփլզը, և հիմնված է Ֆիլիպ Կ. Դիքի «Արդյո՞ք անդրոյդները երազում են էլեկտրական ոչխարների մասին» գիտաֆանտաստիկ վեպի վրա:
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժե
Ֆիլմը պատմում է մի դիստոպիական Լոս Անջելեսի մասին՝ 2019 թվականին, որտեղ գենետիկապես ստեղծված էակներ ռեպլիկանտ անունով, որոնք մարդկանցից արտաքինով չեն տարբերվում, օգտագործվում են վտանգավոր կամ ստրկական աշխատանքի համար, Երկրի արտաշխարհ գաղութներում:
Մի ռեպլիկանտների ապստամբությունից հետո, նրանց լինելը Երկրի վրա անօրինական է դառնում, և հատուկ ոստիկանություն է դաստիարակվում, սայրի վազորդ կամ բլեյդ ռաներ անունով, Երկրի վրա փախած ռեպլիկանտներին հետապնդելու և «պաշտոնաթող» անելու համար: Պլանը կենտրոնանում է մի խումբ վերջերս փախած և Լոս Անջելեսում թաքնված անասնական և խորամանկ րեպլիկանտների վրա, և Ռիք Դեքարդի (Հարիսոն Ֆորդ) վրա, ով դժկամորեն համաձայնվում է ևս մի աշխատանքի:
[խմբագրել] Արձագանքներ
Սայրի վազորդը սկզբում բևեռացրեց քննադատներին՝ ոմանք նրա արագությունը չսիրեցին, երբ ուրիշները վայելեցին նրա թեմատիկ բարդությունը: Ֆիլմը լավ չաշխատեց հյուսիս ամերիկյան կինոթատրոններում: Չնայած ֆիլմի դրամարկղային ձախողության, նա վերածվել է պաշտամունքային դասականի:[1] Բլեյդ Ռաները գովվել է իր արտադրական նախագծի համար, որը պատկերում է մի «հնասազեցված» ապագա:[2][3] Դա մնում է նոր-սև ոճի առաջատար օրինակներից:[4] Բլեյդ Ռաները գրող Ֆիլիպ Կ. Դիքին բերեց Հոլիվուդի ուշադրության, և դրանից հետո իր գործերի վրա հիմնված նաև ուրիշ կինոնկարներ են սարքվել:[5] Ռիդլի Սկոտի կարծիքով, Բլեյդ Ռաները «երևի» իր ամենալրիվ և ամենաանձնական կինոն է:[6][7] 1993 թվականին որոշվեց, որ Բլեյդ Ռաները իբրև «մշակությաին, պատմական, կամ գեղագիտականապես կարևորագույն» կինոնկար պահպանվի ԱՄՆ-ի Ազգային Կինոնկարի Գրանցումում, Համագումարի Գրադարանի կողմից:
2007 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ֆիլմը 97-րդն է, իսկ 2002 թ. Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում 74-րդը:
[խմբագրել] Ցուցադրություն
Կինոնկարի յոթը տարբերակ են ցույց տրվել՝ տարբեր շուկաներում, և ֆիլմի գործադիրների կողմից վիճելի փոփոխությունների արդյունքով: Ռեժիսորի Կտրվածք տարբերակ շուկա եկավ 1992 թվականին, որոշ ցուցադրությունների ուժեղ պատասխանի պատճառով: Դրա և իր վարձելու բարձր քանակի պատճառով, նա դարձավ առաջին կինոնկարներից, որ DVD-ի վրա լույս տեսավ՝ միջակ տեսական և ձայնային որակով:[8] 2007 թվականին Warner Bros.-ը որոշ կինոթատրոններում և DVD/HD DVD/Blu-ray շուկա բերեց 25-րդ տարեդարձի առթիվ թվային ձևով վերատիրապետած Սկոտի Վերջնական Կտրվածքը:[9]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Սամմոն, Պոլ Մ. (1996). Ապագա սև՝ Բլեյդ Ռաների սարքելը (անգլերեն). Լոնդոն: Orion Media, xvi–xviii. ISBN 0-06-105314-7.
- ↑ Սամմոն, էջ. 79
- ↑ Բուկատման, Սկոտt (1997). BFI Ժամանակակից դասականները՝ Բլեյդ Ռաներ (անգլերեն). BFI (British Film Institute), 21. ISBN 0-85170-623-1.
- ↑ Կոնարդ, Մարկ Թ. (2006), Նոր-սևի Փիլիսոփայությունը (անգլերեն), University Press of Kentucky, ISBN 0-8131-2422-3, http://www.kentuckypress.com/viewbook.cfm?Group=42&ID=1339&Category_ID=1
- ↑ Բուկատման, էջ. 41
- ↑ Գրինվալդ, Թեդ (2007-09-26), «Wired-ի հարցազրույցը Ռիդլի Սկոտի հետ (անգլերեն)», Wired ամսագիր, համար 15.10, http://www.wired.com/entertainment/hollywood/magazine/15-10/ff_bladerunner_full?currentPage=all
- ↑ Բարբեր, Լինն (2002-01-06), «Սկոտի անկյունը (անգլերեն)», The Observer, http://film.guardian.co.uk/interview/interviewpages/0,,628186,00.html
- ↑ Hunt, Bill (2007-12-12), Բլեյդ Ռաներ՝ Վերջին կտրվածքը - բոլոր տարբերակները, The Digital Bits, Inc, http://www.thedigitalbits.com/reviewshd/bladerunnerfinalallver01.html
- ↑ Բլեյդ Ռաներ՝ Վերջին Կտրվածք, The Digital Bits, Inc, http://www.thedigitalbits.com/articles/br2007/announce.html