Քաղաքացի Քեյնը
| Քաղաքացի Քեյնը Citizen Kane |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ |
| Թվական | 1941 |
| Պրեմիերա | մայիսի 1, 1941 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Օրսոն Ուելս |
| Պրոդյուսեր | Օրսոն Ուելս |
| Սցենարիստ(ներ) | Օրսոն Ուելս Գերման Ջ. Մանկևիչ |
| Դերակատարներ | Օրսոն Ուելս Ջոզեֆ Քոթթեն |
| Օպերատոր | Գրեգ Տոլանդ |
| Երաժշտություն | Բերնարդ Հերման |
| Մոնտաժ | Ռոբերտ Ուայզ |
| Ընկերություն | RKO Radio Pictures |
| Տևողություն | 119 րոպե |
| Բյուջե | 386 000 դոլլար |
| Շահույթ | 1 585 000 դոլլար (ԱՄՆ-ում) |
| IMDb | ID 0033467 |
«Քաղաքացի Քեյնը» (անգլերեն Citizen Kane), 1941 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ-կենսագրություն, որն արդեն մի քանի տասնամյակ պրոֆեսիոնալ կինոգործիչների շրջանում ացկացված շատ հարցումների արդյունքում ճանաչվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ: Այն Օրսոն Ուելսի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որտեղ նա խաղացել է գլխավոր դերում:
Ֆիլմը պատմում է մեդիամագնատ Չառլզ Ֆոսթեր Քեյնի կյանքի պատմությունը, ում համար որպես նախատիպ ծառայել է ամերիկացի մեդիամագնատ, լրագրող Ուիլյամ Ռենդոլֆ Հերստը: Ֆիլմը ամբողջապես կազմված է ֆլեշբեկերից, որտեղ գործողությունները ծավալվում են մի լրագրողական հետաքննության ֆոնի վրա, ով առաջադրանք էր ստացել պարզել Քեյնի մահվանից առաջ իր արտասանած վերջին «վարդի կոկոն» (անգլերեն «rosebud») բառերի պատմությունը:
Բովանդակություն |
Սյուժեն [խմբագրել]
Մեդիամագնատ Չառլզ Ֆոսթեր Քեյնը վախճանվում է սեփական տանը և մահվանից վայրկյաններ առաջ նրա ձեռքից ընկնում է ապակյա մի գունդ և հազիվ լսվող ձայնով արտասանում է «rosebud»` վարդի կոկոն բառերը: Թերթերը և կինոխրոնիկան, անմիջապես իմանալով այդ մասին, սկսում են հետազոտել նրա կյանքի մանրամասները` ընթացքում նրա մասին ստեղծելով նաև անիրական պատմություններ:
Լրագրող Թոմպսոնը առաջադրանք է ստանում պարզելու, թե ինչու՞ է Քեյնը արտասանել այդ հանելուկային բառերը, և այսպիսով սկսվում է վարել լրագրողական իր հետաքննությունը, ինչի ժամանակ նա հանդիպում է մարդկանց, ովքեր ծանոթ են եղել Քեյնին և այցելում է այն վայրերը, որտեղ բնակվել է կամ եղել է Քեյնը: Ֆիլմը բաղկացած է առանձին` այսպես կոչված ֆլեշբեկերից, որոնցից յուրաքանչյուրում Թոմպսոնը հարցազրույց է վարում տարբեր մարդկանց հետ, փորձելով պարզել, թե ինչ են նշանակում այդ բառերը կամ ինչի համար է այն արտասանվել Քեյնի կողմից մահվանից առաջ: Չնայած բազմաթիվ հարցաքննություններին և այցելություններին` նա այդպես էլ չի կարողանում պարզել այդ բառերի հանելուկը:
Ֆիլմի վերջում տեսախցիկը ցույց է տալիս աշխատողների, ովքեր այրում են Քեյնի անպետքական իրերը, որոնց մեջ նաև Քեյնի մանկական ձնեսայլակը, որի տակ հենց գրված էր «rosebud»` վարդի կոկոն: Սակայն Թոմպսոնի և մնացած հերոսների համար այն այդպես էլ մնում է անհայտ:
Դերերում [խմբագրել]
- Օրսոն Ուելս - Չառլզ Ֆոսթեր Քեյն
- Ջոզեֆ Քոթթեն - Ջ. Է. Դ. Լիլանդ
- Դորոտի Կոմինգոր - Սյուզան Ալեքսանդր Քեյն
- Ջորջ Կուլուրիս - Ուոլտեր Պարկս Տետչեր
- Էվերետտ Սլոուն - միստեր Բերնստին
- Ռուտ Ուորրիկ - Էմիլի Մոնրո Նորտոն Քեյն
- Ուիլյամ Ալլանդ - Ջերրի Թոմպսոն
- Ռեյ Քոլինզ - Ջեյմս Գետտիս
- Ագնես Մուրհեդ - Մերի Քեյն
- Էրսկին Սենֆորդ - Հերբերտ Կարտեր
- Պոլ Ստյուարտ - Ռեյմոնդ
Փաստեր և մրցանակներ [խմբագրել]
«Քաղաքացի Քեյնը» ֆիլմը ուսումնասիրվում է աշխարհի շատ կինոդպրոցներում, իսկ ֆիլմում Օրսոն Ուելսի կողմից կիրառված օպերատորական և մնացած հնարքները, նշանակալի ներդրում ունեն ոչ միայն կինեմատոգրաֆիայի, այլ նաև ընդհանրապես ժամանակակից արվեստի վրա:
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ֆիլմը 1-ինն է:
- 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով կինովարկանիշային ցանկում 39-րդն է:
- Բրիտանական Sight & Sound լրագրի կողմից ավելի քան 100 կինոգործիչների շրջանում անցկացվող հարցման արդյունքում 1952 թվականից յուրաքանչյուր տասնամյակը մեկ հրապարակվող 10 նշանակալի ֆիլմերի ցանկում 5 անգամ ֆիլմը 1-նն է եղել:
- Ֆիլմի երկրպագուների շարքում են բազմաթիվ կինոգործիչներ, որոնց թվում` Մարտին Սկորսեզե, Օլիվեր Սթոուն, Ջոն Շլեյզինգեր, Քրիստոֆեր Նոլան, Պոլ Շրեդեր, Քինգ Վիդոր, Ջոն Վու, Դեյվիդ Լինչ, Թերրի Գիլյամ, Նիլ Ջորդան, Թեոդորոս Անգելոպուլոս և այլոք:
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում գլխավոր հերոսի արտասանած «վարդի կոկոն» խոսքը 17-րդն է:
Ստացել է ընդհանուր թվով 6 կինոմրցանակ, ներկայացվել ևս 9-ի, այդ թվում Օսկարի լավագույն սցենար անվանակարգում: 2011 թվականին Օրսոն Ուելսի ստացած այդ Օսկար մրցանակը վաճառվել է աճուրդում 861,000 դոլլարով:[1]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Քաղաքացի Քեյնը(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Քաղաքացի Քեյնը»(անգ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Քաղաքացի Քեյնը»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում: