Քինգ-Քոնգ (ֆիլմ, 1933)
| Քինգ-Քոնգ King Kong |
|
| Ժանր | արկածային, ֆենտեզի, թրիլեր |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1933 |
| Պրեմիերա | մարտի 2, 1933 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Մերիան Կուպեր Էռնստ Շոդսակ |
| Պրոդյուսեր | Մերիան Կուպեր Դևիդ Սելզնիկ |
| Սցենարիստ(ներ) | Ջեյմս Էշմոր Քրիլման Ռութ Ռոուզ |
| Դերակատարներ | Ռոբերտ Արմստրոնգ Բրյուս Կեբոտ |
| Օպերատոր | Էդվարդ Լինդեն Ջ. Օ. Թեյլոր |
| Երաժշտություն | Մաքս Ստայներ |
| Մոնտաժ | Թեդ Չեզման |
| Ընկերություն | RKO Radio Pictures Warner Brothers |
| Տևողություն | 10 րոպե |
| Բյուջե | 670,000 $ |
| Շահույթ | 1,700,000 $ |
| IMDb | ID 0024216 |
Քինգ-Քոնգ (անգլ.՝ King Kong ), 1933 թ. նկարահանված գեղարվեստական ֆիլմ, հանրահայտ Քինգ-Քոնգի մասին առաջին ֆիլմը:
Սկզբում ֆիլմը կոչվում էր «Գազանը» («The Beast»), այնուհետև «Կապիկների արքան» («King Ape»), «Աշխարհի 8-րդ հրաշալիքը» («The Eighth Wonder of the World»), այնուհետև «Քոնգ» («Kong»), իսկ ֆիլմի պրեմիերայից ընդամենը մի քանի օր առաջ կոչվեց «Քինգ-Քոնգ»:
Բովանդակություն |
Սյուժե[խմբագրել]
Կինեմատոգրաֆիստ Կառլ Դենհեմը պատրաստվում է մեկնել նկարահանումների արևադարձային կղզիներից մեկը: Վերջին պահին նա մնում է առանց գլխավոր դերակատարուհու: Անսպասելի նա ծանոթանում է աշխատանք փնտրող գեղեցկուհի Էնն Դերրոուի հետ, ով համաձայնվում է իր հետ մեկնել նկարահանումների: Նավի վրա Էննը հանդիպում է նավապետի օգնական Ջեք Դրիսկոլլի հետ և նրանք սիրահարվում են:
Կղզի իջնելուց հետո նավի անձնակազմը այնտեղ հանդիպում է տարօրինակ բնիկների, ովքեր ապրում են կիկլոպյան ահռելի դարպասներով պաշտպանված միտեղանքում: Նրանք գողանում են Էննին և փախցնում անհայտ ուղղությամբ: Գրեթե բոլորը մեկնում են փնտրելու և գտնում նրան կապված երկու վիթխարի սյուներին:
Նրանք չեն հասցնում կտրել կապանքները երբ անտառից դուրս է գալիս գերհսկա չափերի մի գորիլլա, որին տեղացիները անվանում են Քոնգ և տանում է Էննին իր հետ ...
Դերերում[խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Ֆեյ Ռեյ | Էնն Դերրոու |
| Ռոբերտ Արմստրոնգ | Կառլ Դենհեմ |
| Բրյուս Կեբոտ | Ջեք Դրիսկոլլ |
| Ֆրենկ Ռեյչեր | նավապետ Ինգլհորն |
| Ջեյմս Ֆլավին | Բրիջս |
| Վիկտոր Վոնգ | Չառլի |
Վարկանիշային ցանկեր[խմբագրել]
Ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր ցուցակներում գտնվում է հետևալ տեղերում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմեր - 24
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմեր - 12
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտություններ - 13
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում հերոսներից մեկի` Կառլ Դենհեմի «Օ, ոչ, պատճառը ինքնաթիռները չեն: Գեղեցկությունը սպանեց հրեշին» խոսքը 84-րդն է:
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Քինգ-Քոնգ(անգլերեն) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Քինգ-Քոնգ»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «King Kong»(անգլերեն) ֆիլմը allmovie կայքում:
- «King Kong»(անգլերեն) ֆիլմը Box Office Mojo կայքում
- King Kong(անգլերեն) ֆիլմը Rotten Tomatoesկայքում