Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ
Դիմանկար
Թագավորական ընկերության զինանշան
 Presidents of the Royal Society Վիքիպահեստում

Թագավորական ընկերության նախագահ (անգլ.՝ President of the Royal Society (PRS)), Լոնդոնի բնական գիտությունների թագավորական ընկերության ղեկավար, ով նախագահում է ընկերության խորհրդի հանդիպումները։ Ընկերության գործունեությունը ոչ պաշտոնապես սկսել է 1645 թվականին Գրեշեմ քոլեջում։ Պաշտոնապես հիմնադրվել է 1660 թվականի նոյեմբերի 28-ին «ֆիզիկամաթեմատիկական փորձարարական ուսուցման խթանման համար քոլեջ» ստեղծելու նպատակով մի խումբ բնափիլիսոփաների և բժիշկների նախաձեռնությամբ[1]։ 1662 թվականի հուլիսի 15-ին Թագավորական խարտիան հաստատել է ընկերության գործունեությունը և նախագահ է նշանակել Ուիլյամ Բրաունկերին։ Խարտիան որոշել է, որ հետագայում նախագահի ընտրությունը կատարվելու է խորհրդի անդամների կողմից ամեն տարի Սուրբ Էնդրյուի օրը (նոյեմբերի 30

Նախագահության մանրամասները նկարագրվել է Երկրորդ թագավորական խարտիայով։ Այն չի սահմանափակել նախագահի պաշտոնավարման տևողությունը։ Նախագահի պաշտոնավաման տևողության որոշ փոփոխություններ են եղել մինչև 19-րդ դարը։ Հետագայում տրամադրվածություն է եղել նախագահ ընտրել հարուստ դիլետանտների բացառապես այն պատճառով, որ նրանք կարող էին կազմակերպությանը հովանավորել։ 1847 թվականին կազմակերպությունը որոշել է, որ անդամները պետք է ընտրվեն բացառապես գիտական արժանիքներով։ 1870 թվականից սկսած (մի քանի բացառություններով) յուրաքանչյուր նախագահ ծառայել է ուղիղ հինգ տարի ժամկետով։ Համաձայն ընթացիկ կանոնադրության նախագահը չի կարող հինգ տարուց ավել ծառայել[2]։

Նախագահի փոխարինումը տեղի է ունենում Թագավորական ընկերության տարեդարձի օրը՝ նոյեմբերի 30-ին մոտ աշխատանքային որևէ օր, երբ լրանում է նախորդ նախագահի ծառայության ժամկետը։ 2015 թվականին Թագավորական ընկերության նախագահ է ընտրվել Վենկատրաման Ռամակրիշնան[3]։

Ջոզեֆ Բենքսը եղել է Լոնդոնի թագավորական ընկերության ամենաերկար պաշտոնավարած նախագահը (1778-1820)։

XVII դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անուն Անունի և տիտղոսի բնօրինակ Մասնագիտություն Պաշտոնավարման ժամանակահատված Միապետ
1 Ռոբերտ Մորեյ Sir Robert Moray ռազմական և պետական գործիչ, մասոն և բնագետ 1660—1662 Չարլզ II Ստյուարտ
2 Ուիլյամ Բրաունկեր William Brouncker, 2nd Viscount Brouncker մաթեմատիկոս 1662—1677
3 Ջոզեֆ Ուիլյամսոն Sir Joseph Williamson պետական ծառայող և քաղաքական գործիչ 1677—1680
4 Քրիստոֆեր Ռեն Sir Christopher Wren աստղագետ և ֆիզիկոս 1680—1682
5 Ջոն Հոսկինս Sir John Hoskyns, 2nd Baronet փաստաբան 1682—1683
6 Սիրիլ Վիչ Sir Cyril Wyche իրավաբան, քաղաքական գործիչ և ադմինիստրատոր 1683—1684
7 Սեմյուել Փիփս Samuel Pepys քաղաքացիական ծառայող և քաղաքական գործիչ
1684—1686 Ջեյմս II (անգլ.՝ James II )
8 Ջոն Վոհան John Vaughan, 3rd Earl of Carbery քաղաքական գործիչ 1686—1689
9 Թոմաս Պեմբրոկ Thomas Herbert, 8th Earl of Pembroke քաղաքական գործիչ 1689—1690 Մարիա II (անգլ.՝ Mary II)

Վիլհելմ III Օրանացի

10 Ռոբերտ Սաութվել Sir Robert Southwell դիվանագետ 1690—1695
11 Չարլզ Մոնտեգյու Charles Montagu, 1st Earl of Halifax քաղաքական գործիչ 1695—1698 Վիլհելմ III Օրանացի
12 Ջոն Սոմերս John Somers, 1st Baron Somers իրավաբան և քաղաքական գործիչ
1698—1703 Աննա Ստյուարտ (անգլ.՝ Anne Stuart)

XVIII դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անուն Անունի և տիտղոսի բնօրինակ Մասնագիտություն Պաշտոնավարման ժամանակահատված Միապետ
13 Իսահակ Նյուտոն Sir Isaac Newton ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, բնափիլիսոփա, ալքիմիկոս և աստվածաբան 1703—1727 Աննա Ստյուարտ
Գեորգ I
14 Հանս Սլոան Sir Hans Sloane, 1st Baronet բժիշկ և հավաքորդ 1727—1741 Գեորգ II
15 Մարտին Ֆոլկս Martin Folkes անտիկվար 1741—1752
16 Ջորջ Պարկեր George Parker, 2nd Earl of Macclesfield աստղագետ
1752—1764 Գեորգ III
17 Ջեյմս Դուգլաս James Douglas, 14th Earl of Morton աստղագետ 1764—1768
18 Ջեյմս Բորոու Sir James Burrow իրավաբանական թղթակից 1768—1768
19 Ջեյմս Վեստ James West քաղաքական գործիչ և անտիկվար 1768—1772
20 Ջեյմս Բերոու Sir James Burrow իրավաբանական թղթակից 1772—1772
21 Ջոն Պրինգլ Sir John Pringle, 1st Baronet բժիշկ 1772—1778
22 Ջոզեֆ Բենքս Sir Joseph Banks, 1st Baronet բնագետ և բուսաբան 1778—1820

XIX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անունի և տիտղոսի բնօրինակ Անուն Մասնագիտություն Պաշտոնավարման ժամանակահատված Միապետ
23 William Hyde Wollaston Ուիլյամ Վոլլաստոն քիմիկոս 1820—1820 Գեորգ IV
24 Sir Humphry Davy, 1st Baronet Հեմֆրի Դևի քիմիկոս և գյուտարար 1820—1827
25 Davies Gilbert Դևիս Գիլբերտ ինժեներ, հեղինակ և քաղաքական գործիչ 1827—1830
26 Prince Augustus Frederick, Duke of Sussex Ավգուստ Ֆրեդերիկ 1830—1838 Վիլհելմ IV
Միացյալ Թագավորության Ջորջ III-ի վեցերորդ որդի  
27 Spencer Joshua Alwyne Compton, 2nd Marquess of Northampton Սպենսեր Քոմփթոն ազնվական 1838—1848 Վիկտորիա
28 William Parsons, 3rd Earl of Rosse Ուիլյամ Պարսոնս աստղագետ 1848—1854
29 John Wrottesley, 2nd Baron Wrottesley Ջոն Ռոթսլի աստղագետ 1854—1858
30 Benjamin Collins Brodie, 1st Baronet Բենջամին Բրոդի ֆիզիոլոգ և վիրաբույժ 1858—1861
31 Sir Edward Sabine Էդուարդ Սաբին աստղագետ, երկրաֆիզիկոս, թռչնաբան և հետազոտող 1861—1871
32 Sir George Biddell Airy Ջորջ Էյրի մաթեմատիկոս և աստղագետ 1871—1873
33 Sir Joseph Dalton Hooker Ջոզեֆ Հուկեր բուսաբան և հետազոտող 1873—1878
34 William H Spottiswoode Ուիյամ Սփոթիսֆուդ մաթեմատիկոս և ֆիզիկոս 1878—1883
35 Thomas Henry Huxley Թոմաս Հեքսլի կենսաբան 1883—1885
36 Sir George Gabriel Stokes, 1st Baronet Ջորջ Գաբրիել Ստոքս մաթեմատիկոս և ֆիզիկոս 1885—1890
37 William Thomson, 1st Baron Kelvin Ուիլյամ Թոմսոն մաթեմատիկական ֆիզիկոս 1890—1895
38 Joseph Lister, 1st Baron Lister Ժոզեֆ Լիստեր վիրաբույժ 1895—1900

XX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անունի և տիտղոսի բնօրինակ  Անուն Մասնագիտություն Պաշտոնավարման ժամանակահատված Միապետ
39 Sir William Huggins Ուիյամ Հագինս աստղագետ 1900—1905 Վիկտորիա
40 John Strutt, 3rd Baron Rayleigh Ջոն Ուիլյամ Ռելեյ ֆիզիկոս 1905—1908 Էդուարդ VII
41 Sir Archibald Geikie Արչիբալդ Գեյկի երկրաբան և գրող
1908—1913 Ջորջ V
42 Sir William Crookes Ուիլյամ Քրուքս քիմիկոս և ֆիզիկոս 1913—1915
43 Sir Joseph John “J. J.” Thomson Ջոզեֆ Ջոն Թոմսոն ֆիզիկոս 1915—1920
44 Sir Charles Scott Sherrington Չարլզ Սկոտ Շերինգթոն նյարդաֆիզիոլոգ, հյուսվածքաբան, մանրէաբան և ախտաբան 1920—1925
45 Ernest Rutherford, 1st Baron Rutherford of Nelson Էռնեստ Ռեզերֆորդ ֆիզիկոս և քիմիկոս 1925—1930
46 Sir Frederick Gowland Hopkins Ֆրեդերիկ Հոփկինս կենսաքիմիկոս 1930—1935
47 Sir William Henry Bragg Ուիլյամ Հենրի Բրեգ ֆիզիկոս, քիմիկոս և մաթեմատիկոս
1935—1940 Ջորջ VI
48 Sir Henry Hallett Dale Հենրի Դեյլ դեղագետ և ֆիզիոլոգ 1940—1945
49 Sir Robert Robinson Ռոբերտ Ռոբինսոն օրգանական քիմիկոս 1945—1950
50 Edgar Douglas Adrian, 1st Baron Adrian Էդգար Դուգլաս Էդրիան էլեկտրաֆիզիոլոգ
1950—1955 Եղիսաբեթ II
51 Sir Cyril Norman Hinshelwood Սիրիլ Նորման Հինշելվուդ ֆիզիկական քիմիկոս 1955—1960
52 Howard Walter Florey, Baron Florey Հովարդ Ֆլորի դեղաբան և պաթոլոգ 1960—1965
53 Patrick Maynard Stuart Blackett, Baron Blackett Պատրիկ Բլեկետ ֆիզիկոս 1965—1970
54 Sir Alan Lloyd Hodgkin Ալան Լլոյդ Հոջկին ֆիզիոլոգ և կենսաֆիզիկոս 1970—1975
55 Alexander Robertus Todd, Baron Todd Ալեքսանդր Թոդ կենսաֆիզիկոս 1975—1980
56 Sir Andrew Fielding Huxley Էնդրյու Հաքսլի ֆիզիոլոգ և կենսաֆիզիկոս 1980—1985
57 George Hornidge Porter, Baron Porter of Luddenham Ջորջ Պորտեր քիմիկոս 1985—1990
58 Sir Michael Francis Atiyah Մայքլ Ատիյա մաթեմատիկոս 1990—1995
59 Sir Aaron Klug Էրոն Քլագ քիմիկոս և կենսաֆիզիկոս 1995—2000

XXI դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անուն Անվան ու տիտղոսի բնօրինակ Մասանգիտություն Պաշտոնավարման ժամանակահատված Միապետ
60 Ռոբերտ Մեյ Robert McCredie May, Baron May of Oxford մաթեմատիկական կենսաբան 2000—2005 Եղիսաբեթ II
61 Մարտին Րիս Martin John Rees, Baron Rees of Ludlow տիեզերագետ և աստղաֆիզիկոս 2005—2010
62 Պոլ Նուրս Sir Paul Maxime Nurse գենետիկ և բջջային կենսաբան 2010—2015
63 Վենկատրաման Ռամակրիշնա Venkatraman Ramakrishnan կենսաֆիզիկոս 2015 թվականից
64 Ադրիան Սմիթ Adrian Smith վիճակագիր 2020 թվականից առ այժմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]