Էդգար Դուգլաս Էդրիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիան Դուգլաս

Էդրիան Էդգար Դուգլաս, (անգլ.՝ Edgar Douglas Adrian), (նոյեմբերի 30, 1889, Լոնդոն, Մեծ Բրիտանիա - օգոստոսի 4, 1977), անգլիացի ֆիզիոլոգ, Լոնդոնյան թագավորական ընկերության անդամ 1923 թվականից և նախարար (1950 թվականից)։ Աշխատանքները նվիրված են նյարդային համակարգի էլեկտրաֆիզիոլոգիական ուսումնասիրությանը։ էդրիանի անվան հետ է կապված նյարդային թելիկի վերաբերյալ կիրառվող «Ամեն ինչ կամ ոչինչ» օրենքը։ Բացահայտել է նյարդային իմպուլսի հաղորդման արագության, ռիթմի, տարածման բնույթի օրինաչափությունները։ Արժանացել է նոբելյան մրցանակի 1932 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png