Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1948, 1970-1975 թթ.՝ նախագահ)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1936 թ.)։ 1938-1939 թթ. աշխատել է Մեծ ԲրիտանիայիԾովային կենսաբանական ասոցիացիայի լաբորատորիայում (1966-1976 թթ.՝ նույն ասոցիացիայի պրեզիդենտ), 1945 թվականից՝ Քեմբրիջի համալսարանում (1952 թվականից պրոֆեսոր)։ 1971 թվականից եղել է Լեսթերյան համալսարանի կանցլեր, 1959-1965 թթ.՝ Մեծ Բրիտանիայի Ազգային խորհրդի անդամ (բժշկական հետազոտությունների գծով)։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են նյարդային բջջիֆիզիոլոգիայի, դրդման և արգելակման մեխանիզմների հարցերին։ Հոջկինը տեսականորեն և գործնականորեն ապացուցել է, որ կենսապոտենցիալների ծագումը պայմանավորված է բջջաթաղանթի՝ իոնների նկատմամբ ունեցած ընտրողական թափանցելիությամբ։ Հեղինակ է նյարդային ազդակի ծագման պրոցեսում իոնական գրադիենտների դերի մասին եղած հիմնական տեսությունների։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1963 թ., Ա. Ֆ. Հաքսլիի և Զ. Էքլսի հետ համատեղ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 546)։