Էռնեստ Ռեզերֆորդ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստ Ռեզերֆորդ (1871-1937) — անգլիացի մեծ ֆիզիկոս, ծնունդով Նոր Զելանդիայից։ Իր փորձարարական հայտնագործություններով Ռեզերֆորդը դրեց ատոմի կառուցվածքի և ռադիոակտիվության ժամանակակից ուսմունքի հիմքերը։ Նա առաջինն է ուսումնասիրել ռադիոակտիվ նյութերի ճառագայթման բաղադրությունը։ Ռեզերֆորդը բացահայտել է ատոմային միջուկների գոյությունը և արաջինն է իրականացրել ատոմային միջուկների արհեստական փոխակերպումները։ Նրա դրած բոլոր փորձերը ունեին հիմնարար բնույթ, աչքի էին ընկնում բացառիկ պարզությամբ և հստակությամբ։
Ռեզերֆորդը Նոբելյան մրցանակ է ստացել քիմիայի բնագավառում 1908-ին ատոմի կառուցվածքի և ռադիոակտիվ նյութերի քիմիայի ուսումնասիրությունների համար։
[խմբագրել] Աղբյուր
- Գ․ Յա․ Մյակիշև, Բ․ Բ․ Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ․, «Լույս» հրատարակչություն