Դեղագիտություն
Դեղագիտությունը (ֆարմակոլոգիա) (հին հուն.՝ φάρμακον` ֆարմակոն` թույն (դեղ), λόγος` բառ, բան (-λογία` գիտություն)) դեղերին և նրանց աղբյուրներին, հատկություններին, քիմիական գործընթացներին, ազդեցություններին գործածությանը վերաբերող գիտություն է: [1]: Դեղագիտությունն ուսումնասիրում է դեղի ծագումը, էությունը, հատկությունները և բոլոր մակարդակներում ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա: Այսինքն դեղամիջոցի ստեղծման ու կիրառման տեսական հիմքն է: Համարվում է ինտեգրատիվ գիտություն, արմատներ ունի քիմիայում, կենսաքիմիայում, որոնք կապում է ֆիզիոլոգիայի հետ:
Ընդգրկում է ֆարմակոդինամիկան և ֆարմակոկինետիկան: Առաջինն ուսումնասիրում է դեղի ազդեցությունը օրգանիզմի վրա, երկրոդը` հակառակը` դեղի կլանումից մինչև դուրսբերում:
Անցյալում ֆարմակոլոգիան ընդգրկում էր դեղանյութերի, դրանց ստացման աղբյուրների, դեղաձևերի տեխնոլոգիայի և բուժական օգտագործման վերաբերյալ եղած տեղեկությունները: 19-րդ դարի 2-րդ կեսին այն դարձավ փորձառական գիտություն, և անջատվեցին դեղագործական գիտությունները:[2]
Դեղագիտությունը դեղագործությունը չէ, վերջինը դեղամիջոցի պատրաստման ու դուրսգրման գործունեությունն է:
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (2006թ.) Stedman's Medical Dictionary։
- ↑ (1976թ.) Դեղաբանություն։ Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրություն։