Էնիգմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնիգմա ռազմական գաղտնագրման էլեկտրա-մեխանիկական մեքենա

Էնիգմա ռազմական գաղտնագրման էլեկտրա-մեխանիկական մեքենան ստեղծել է գերմանացի ինժիներ Արթուր Շեչբյուսի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում: Օգտագործելով Էգնիմա գաղտնագրման մեքենան գերմանացիները բավականին հաջողություններ են ունեցել գաղտնագրման մեջ: Բառացի թարգմանությամբ Էնիգմա նշանակում է “գլուխկոտրուկ” կամ “հանելուկ”: Գաղտնագրման գաղափարը, որի հիման վրա կառուցված է Էնիգման հայտնի է դեռ անտիկ ժամանակաշրջանից, երբ հայտնաբերված էր Կեսարի գաղտնագիրը: 1930 թվականին գերմանացիրները սկսեցին աշխատել Էնիգմայի հատուկ մարտական տարբերակի վրա, որի արդյուքուն բարդ մեքենան վերածվեց վտանգավոր զենքի:

Բովանդակություն

[խմբագրել] Էնիգմայի կառուցվածքը

Էնիգմա մեխանիկական սարքը կազմված է.

  • Մեքենագրական ստեղնաշարից (keyboard)
  • Անիվների համակարգից (wheels)
  • Լարերից և լամպերից (steckers and lamps)

[խմբագրել] Մեքենագրական ստեղնաշար

Ստեղնաշարը բաղկացած է 26 տառերից` անգլերեն այբուբենին համապատասխան: Յուրաքանչյուր տառ կոդավորվում է յուրովի (նորովի) այսիքն նույն տեքստում օրինակ` U-ը տառը կարող է կոդավորվել տարբեր կերպ, որն էլ հանդիսանում է Էնիգմայի գլխավոր արժանիքը:

[խմբագրել] Անիվների համակարգ

Անիվների համակարգը բաղկացած է.

  • Ստատորից (ETW)
  • Անիվներից (ռոտորներից)
  • Անդրադարձիչից (UKW)
  • պտուտակաձողից

Անիվները ապահովում են 26*26*26=17576 միմյանցից տարբերվող վիճակներ: Աջ ծայրային անիվը մեկ լրիվ պտույտ կատարելու դեպքում փոխանցում է պտույտը հաջորդ անիվին: Տրամաբանական է, որ երկրորդ անիվը 26 քայլ կատարելուց հետո փոխանցում է պտույտը երրորդ անիվին:

[խմբագրել] Աշխատանքի սկզբունքը

Էնիգմայի գաղտնագրման մեխանիզմը ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է կոմուստացիայի բարդ համակարգ, որը ապահովում է ժամանակի յուրաքանչյուր տվյալ պահին ստեղնաշարի ազդանշանի անցումը կոմուտացիոն պանելով:
Կոմուտացիոն պանելից ազդանշանն անցնում է ստատորի մուտքին, որը բաց է թողնում ազդանշանը առաջին անիվին: Անիվներից յուրաքանչյուրը ունի 26 միացումներ յուրաքանչյուր կողմում: Ազդանշանի անցման բնույթը 3 անգամ փոփոխություն է կրում, քանի որ նա անցնում է 3 անիվներով, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրական կապի մեջ է գտնվում կից անիվի հետ: Այս 3 անիվներն անցնելուց հետո ազդանշանը հասնում է անդրադարձիչին: Անդրադարձիչը ազդանշանը հետադարձ կապով և 3 անիվներով հասցնում է ստատորի ելքին և լամպային պանելին, որտեղ վառվում է գաղտնագրված տառին համապատասխանող լամպը:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով