Բենեդիկտ Քամբերբեչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենեդիկտ Քամբերբեչ
անգլ.՝ Benedict Timothy Carlton Cumberbatch
Ծնվել էհուլիսի 19, 1976(1976-07-19)[1][2][3][…] (47 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Լոնդոն[4]
ԿրթությունBrambletye School?, Հերոու դպրոց, Մանչեսթերի համալսարան, Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[5] և Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հնչյունավորող, կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Timothy Carlton?[6], մայր՝ Wanda Ventham?[6]
Ամուսին(ներ)Sophie Irene Hunter?[7]
Երեխա(ներ)Christopher Cumberbatch?
Պարգևներ և մրցանակներ

Բենեդիկտ Թիմոթի Կարլթոն Քամբերբեչ (անգլ.՝ Benedict Timothy Carlton Cumberbatch, ծնվ. հուլիսի 19, 1976(1976-07-19)[1][2][3][…], Համմերսմիթ, Լոնդոն[4]), բրիտանական թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան։ Առավել հայտնի է Շերլոք Հոլմսի դերով՝ BBC մեդիակորպորացիայի «Շերլոկ» սերիալում (2010-2014), Հան Նուեն Սինգհի դերով՝ «Աստղային ճանապարհ խավարում» ֆանտաստիկ ֆիլմում (2013) և Ջուլիան Ասանժի դերով՝ «Հինգերորդ իշխանությունը» կենսագրական թրիլերում (2013

Երիտասարդություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդիկտ Քամբերբեչ՝դերասան Թիմոթի Կարլթոնի (իսկական անունը Թիմոթի Կարլթոնի Քամբերբեչ) և դերասանուհի Վանդա Վենտհամի տղան։ Կրթությունը Քամբերբեչը սկսել է Արևմտյան Սասսեքսի Բրամբլտաի դպրոցում, իսկ հետո շարունակել Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերոու դպրոցում, որտեղ էլ նա առաջին անգամ դուրս է եկել բեմ։

Դպրոցը ավարտելուց հետո Բենեդիկտը մեկ տարվա ընթացքում ուսուցանել է անգլերեն Տիբեթական վանքում։ Դրանից հետո Քամբերբեչ ընդունվեց Մանչեսթերյան համալսարան, որտեղ նա ուսանել է թատերական հմտությունները։ Համալսարանում նա հանդիպել է իր արդեն նախկին ընկերուհուն՝ դերասանուհի Օլիվիա Պուլեին։ Համալսարանը ավարտելուց հետո Քամբերբեչը շարունակել է թատերական ուսումը Լոնդոնյան երաժշտական և դրամատիկական արվեստի ակադեմիայում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդիկտի դերասանական կարիերան սկսվել է թատրոնից, երբ նա դեռ 12 տարեկան էր։ Դպրոցական թատրոնում «Երազ ամառային գիշերում» ներկայացման մեջ նա մարմանավորեց փերու կերպար, ինչը հարուցեց իր շրջապատի ծիծաղը։ 2001 թվականից Քամբերբեչը գլխավոր դերեր է խաղացել դասական ներկայացումներում բաց երկնքի տակ գտնվող թատրոնում, «Ալմեյդա», «Ռոյալ-Կորտ» և Ազգային թագավորական թատրոններում։ Նա նոմինացվել էր «Լոուրենս Օլիվյե»-ի մրցանակաբաշխությանը երկրորդ պլանի լավագույն դերակատարման անվանակարգում, «Գեդդե Գաբլեր»-ում Տեսմանի դերի համար, որը նա խաղացել է «Ալմեյդա» թատրոնում 2005 թվականի մարտի 16-ին։

Քամբերբեչը մասնակցություն է ունեցել «Մանկական մենախոսություններ» թատերական իրադարձություններին, որոնց մասնակցում էին նաև մի շարք հայտնիներ «Օլդ Վիկ» թատրոնից։ Պրեմիերան կայացավ 2010 թվականի նոյեմբերի 14-ին։

2011 թվականի կայացավ «Ֆրանկենշտեյն» ներկայացման պրեմիերան։ Ազգային թագավորական թատրոնում Քամբերբեչը և իր գործընկեր Ջոննի Լի Միլլեր ը ներկայացնում էին Վիկտոր Ֆրանկենշտեյնի ստեղծումը։ Ներկայացումն ունեցավ ցնցող հաջողություն և արժանացավ քննադատների գովեստին։ Թատրոնի այս աշխատանքի համար Քամբերբեչը արժանացավ «Լոուրենս Օլիվյե» մրցանակին։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդիկտ Քամբերբեչը «Լրտես, դուրս գնա» ֆիլմի 2011 թվականի լոնդոնյան շնորհանդեսի ժամանակ

Քամբերբեչի հեռուստատեսային աշխատանքն ընդգրկվում է նաև հրավեր-դերեր «Սրտի զարկեր» սերիալում (2000, 2004) և «Մի փոքր քառասունով» (2003) հումորային սերալում։ 2004 թվականին նա խաղաց Սթիվեն Հոկինգի դերը «Հոկինգ» ֆիլմում։ 2005 թվականին Քամբերբեչը «Ճանապարհորդություն աշխարհի ծայրը» փոքրիկ սերիալում խաղաց գլխավոր դերը՝ Էդմունդ Տելբոտին։ Ռեժիսոր Դևիդ Ատվուդն ասել է.

Բենեդիկտին մենք բավականին շուտ գտանք։ Մեզ շատ լավ դերասան էր հարկավոր, բավական երիտասարդ ինչ-որ մեկը, ով շատ համոզիչ կլիներ արիստոկրատ, փոքր-ինչ տհաճ հերոսի դերում, որը իր աշխարհայացքով և բնավորությամբ դեռահաս է։ Բայց մեզ նաև պետք էր, որ նա կարողանար կադրում մնալ չորս ու կես ժամ։ Պրոֆեսիոնալ մեկը, ով կունենար ժամանակի հետաքրքիր զգացողություն։

Պրոդյուսեր Լինն Հորսֆորդը ավելացրեց.

Բենեդիկտը կատարյալ տարբերակ էր։ Նա մեզ պետք էր ամեն օր. նա չէր կանգնում, չէր բողոքում, նա պարզապես դարձավ Էդմունդ Տելբոտը։ Այդ նվիրումը փոխանցվեց ամբողջ նկարահանող խմբին։ Չորս ամսվա ընթացքում մենք բոլորս իրար ճանաչեցինք և շատ մտերմացանք։
- [9].

Բենեդիկտը նաև հայտնվել է հումորային սքեթչ-շոու «Broken News»- ում 2005 թվականին։

Այնուհետև Բենեդիկտը Թոմ Հարդիի հետ խաղաց «Ստյուարտ։ Նախկին կյանք» գրքի հեռուստատեսային էկրանավորման մեջ, որը 2007 թվականին սեպտեմբերին հայտնվեց «BBC»-ի եթերում։ Իսկ ահա 2008 թվականին նա խաղաց «BBC»-ի «Վերջին թշնամին» մինի-սերիալում։ Դրանից հետո նա նոմինացվեց Satellite Award-ում որպես հեռուստաֆիլի կամ մինի-սերալի լավագույն դերասան։ 2008 թվականի դեկտեմբերի Քամբերբեչը հայտնվեց «Երկրագնդի մութ կողմը» ֆանտաստիկի ֆիլմի սերիայում, որն այդպես էլ էկրան չբարձրացավ։ 2009 թվականին նա խաղաց «Մարփլ։ Սպանելը հեշտ է» ֆիլմում, ինչպես նաև մարմնավորեց Բերնարդին «Փոքրիկ կղզի»-ում։ Այդ դերի համար նա նոմինացվեց BAFTA TV Awards-ում երկրորդ պլանի լավագույն դերասանի անվանակարգում։

6 մասից բաղկացած «Խաղաղ օվկիանոսի գաղտնիքները» ֆիլմում, որը BBC2-ի եթերում ցուցադրվել է 2009 թվականի մայիսից հուլիսը, Քամբերբեչը հանդես եկավ պատմողի դերում։

Քամբերբեչը «Doctor Who» բրիտանակն սերիալի մեծ երկրպագու է և հարցազրույցներից մեկի ընթացքում նշել է, որ շատ կցանկանար գլխավոր կամ երկորդական դեր խաղալ այդ սերիալում, որի պրոդյուսերը իր լավագույն ընկեր և «Շերլոկ» սերիալի պրոդյուսեր Սթիվեն Մոֆֆատն է[10]։

2010 թվականին Բենեդիկտը սկսեց խաղալ Շերլոք Հոլմսի դերը BBC «Շերլոկ» սերիալում, որը արժանացավ կինոքննադատների և հեռուստադիտողի հիացմունքին։ Նույն թվականին նա նաև խաղաց Վինսենթ վան Գոգին «Վան Գոգ։ Նկարչություն բառերով» ֆիլմում, որը նույնպես սիրվեց։ 2012 թվականին էկրան բարձրացավ «Երթի ավարտը» հեռուստասերիալը, որում Քամբերբեչը խաղաց գլխավոր դերը[11][12]։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Բենեդիկտը խաղաց Ուիլյամ Փիփփին «Զարմանալի թեթևություն» ֆիլմում։ Կարևորությամբ սա երկրորդ դերն էր ֆիլմում, որը բերեց դերասանին «Տարվա հայտնություն» նոմինացիան։ Արդյունքում Քամբերբեչը հայտնվեց «Հատուցում» (2007) և «Եվս մեկը Բոլեյններից» (2008) ֆիլմերի էպիզոդային դերերում։

2013 թվականին Քամբերբեչի ձայնը լսվեց "The Hobbit: Smaug Wasteland" ֆիլմում, որտեղ նա խաղաց Սմաուգ վիշապի և կախարդի դերերը. դա «Շերլոկ»-ից հետո նրա երկրորդ համատեղ աշխատանքն էր Մարտին Ֆրիմենի հետ[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդիկտ Քամբերբեչը ավելի քան 12 տարի հանդիպել է դերասանուհի Օլիվիա Պուլեի[14][15] հետ, ով նկարահանվել է Շերլոք հեռուստասերալի էպիզոդներից մեկում։ 2011 թվականի հունվարին նրանք բաժանվեցին[16]։ Որոշ ժամանակ դերասանը հանդիպում էր դիզայներ Աննա Ջոնսի հետ, սակայն նրանք բաժանվեցին 2011 թվականին, հանդիպումից ամիսներ անց։

The Hollywood Reporter -ին հարցազրույց տալով՝ 2013 թվականի հոկտեմբերին դերասանը խոսել է իր անձնական կյանքի մասին ասելով.

Ես ապրում եմ Լոնդոնում։ Մենակ։ Ես երեխաներ չունեմ։ Հուսով եմ ` ապագայում կունենամ, բայց հիմա ես շատ եմ աշխատում և ազատ ժամանակս անցկացնում եմ ընկերներիս հետ։

Նա ամուսնացել է Սոֆի Հանթերի հետ ով թատրոնի և օպերայի բեմադրող է։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդիկտը օնլայն հարցումով զբաղեցրել է առաջին հորիզոնականը «100 ամենասեքսուալ հայտնիները 2013-ին» (Empire ամսագիր)[18]։ 2014 թվականի ապրիլին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը ըստ Time ամսագրի։ Բենեդիկտի և Ալան Ռիքմանի («Հարրի Փոթեր» ֆիլմի պրոֆեսոր Սնեյպի) ձայները համարվում են Բրիտանիայի ամենագրավիչ ձայները[19]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 Monte-Carlo Television Festival - լավագույն դերակատարում «Հոկինգ» հեռուստաֆիլմում
  • 2006 Monte-Carlo Television Festival - լավագույն դերակատարում «Ճանապարհորդություն դեպի աշխարհի ծայրը» մինի-սերիալում
  • 2011 Broadcasting Press Guild Award - լավագույն դերասան - «Շերլոկ»
  • 2012 Լոուրենս Օլիվյե - լավագույն դերասան - «Ֆրանկենշտեյն»
  • 2013 BAFTA LA Britannia - Տարվա բրիտանացի դերասան - տարվա ամբողջ դերասանական գործունեության համար
  • 2014 National Television Awards - հեռուստատեսային դետեկտիվ - «Շերլոկ»
  • 2014 «Էմմի» - լավագույն դերասան - մինի-սերիալ - «Շերլոկ»
  • 2014 TV Choice Awards - լավագույն դերասան - "Շերլոկ"

Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 BAFTA TV Awards - լավագույն դերասան - «Հոկինգ»
  • 2008 Լոնդոնյան կինոքննադատների մրցանակաբաշխություն - լավագույն դերասանակն դեբյուտ - « Զարմանալի թեթևություն»
  • 2008 Արբանյակային մրցանակ - լավագույն դերասան - հեռուստասերիալ - «Վերջին թշնամի»
  • 2010 BAFTA TV Awards - երկրորդ պլանի լավագույն դերասան - «Փոքրիկ կղզի»
  • 2010 Արբանյակային մրցանակ - լավագույն դերասան- հեռուստասերիալ, մինի-սերիալ - «Շերլոկ»
  • 2011 BAFTA TV Awards - լավագույն դերասան - «Շերլոկ»
  • 2011 National Television Awards - լավագույն դերասան լավագույն դրամայում - «Շերլոկ»
  • 2011 TV Quick Award - լավագույն դերասան - «Շերլոկ»
  • 2011 Բրիտանական ֆիլմերի անկախ մրցանակաբաշխություն -երկրորդ պլանի լավագույն դերասան - «Լրտես, դուրս գնա»
  • 2012 BAFTA TV Awards - լավագույն դերասան - «Շերլոկ»
  • 2012 «Էմմի» - լավագույն դերասան - հեռուստասերիալ - «Շերլոկ»
  • 2012 «Ոսկե Գլոբուս» - լավագույն դերասան հեռուստասերիալ - «Շերլոկ»
  • 2013 «Էմմի» - լավագույն դերասան մինի-սերիալ- «Երթի ավարտը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Murray L. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://www.standard.co.uk/lifestyle/london-life/english-charmers-the-similarities-between-benedict-cumberbatch-and-eddie-redmayne-9925262.html
  5. Who trained at LAMDA?London Academy of Music and Dramatic Art.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
  7. http://www.thetimes.co.uk/tto/life/celebrity/article4354388.ece?CMP=Spklr-144920395-Editorial-TWITTER-thetimes-20150214-Arts%20and%20Culture&linkId=12355482
  8. https://www.rtve.es/television/20220207/pelicula-espanyola-premis-sant-jordi/2284281.shtml
  9. «To the Ends of the Earth Production Notes». PBS. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29–ին-ին.
  10. Бенедикт Камбербэтч отказался сниматься в «Звёздных войнах»
  11. Andreeva, Nellie. «HBO Greenlights World War I Mini Starring Benedict Cumberbatch And Rebecca Hall». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23–ին-ին.
  12. «HBO Back in War Business With 'Parade's End'». THR. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
  13. «Benedict Cumberbatch and Noel Clarke cast in 'Star Trek' Sequel» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին.
  14. «Benedict Cumberbatch - stepping into the lead». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. «'Broody' actor Benedict Cumberbatch wants to be in the thick of it with Olivia Poulet». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  16. «Single again! Benedict Cumberbatch is keen to find love as he splits from girlfriend Anna Jones» (անգլերեն). 15-01-2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին.
  17. «ЭКСКЛЮЗИВ: «Я каждое утро встаю с постели для того, чтобы родители мною гордились»» (ռուսերեն). The Hollywood Reporter. 21 октября 2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22–ին-ին.
  18. The 100 Sexiest Movie Stars 2013
  19. Կոլին Ֆյորտ (2014 թ․ ապրիլի 23). «The alarmingly talented English star» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտ Քամբերբեչ» հոդվածին։